Jump to content

Գոլեմ Գրադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոլեմ Գրադ
Տեսակլճի կղզի
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
Վարչատարածքային միավորResen Municipality?
Երկարություն0,6 կմ
Լայնություն0,35 կմ
Մակերես0,2 կմ²
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Գոլեմ Գրադ (մակեդոներեն՝ Голем Град, նշանակում է Մեծ Ամրոց, հայտնի է նաև Օձի կղզի անվամբ), կղզի Մակեդոնիայի Հանրապետությունում։ Կղզու տարածքը կազմում է ավելի քան 20 հա[1]։ Գտնվում է Պրեսպա լճում՝ Հունաստանի ու Ալբանիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Գոլեմ Գրադում կան մի շարք հնագույն ավերակներ ու եկեղեցիներ։ Այնտեղ ապրում են նաև տարբեր կենդանիներ ու հատկապես օձեր[2]։ 2008 թվականի օգոստոսին կղզին բացվել է զբոսաշրջիկների համար[3]։

Գոլեմ Գրադի տարածքը կազմում է 20 հա։ Այն ունի 600 մ երկարություն ու 350 մ լայնություն[1]։ Կղզին ներկայումս անբնակ է։ Այդպիսին այն դարձել է 20-րդ դարի կեսերին, երբ կղզուց հեռացել է վանականների փոքր համայնքը։ Կղզի կարելի է հասնել միայն նավով։ Գոլեմ Գրադ կղզում ամենամոտը գտնվող բնակավայրը Կոնյսկո գյուղն է, որ տեղակայված է կղզուց 2 կմ հեռավորության վրա[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Macedonian Information Centre
  2. «Culture in MK». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Balkan Travellers». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլեմ Գրադ» հոդվածին։