Գոլեմ Գրադ
![]() | |
Տեսակ | լճի կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Resen Municipality? |
Երկարություն | 0,6 կմ |
Լայնություն | 0,35 կմ |
Մակերես | 0,2 կմ² |
Բնակչություն | 0 մարդ |
![]() | |
![]() | |
Գոլեմ Գրադ (մակեդոներեն՝ Голем Град, նշանակում է Մեծ Ամրոց, հայտնի է նաև Օձի կղզի անվամբ), կղզի Մակեդոնիայի Հանրապետությունում։ Կղզու տարածքը կազմում է ավելի քան 20 հա[1]։ Գտնվում է Պրեսպա լճում՝ Հունաստանի ու Ալբանիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Գոլեմ Գրադում կան մի շարք հնագույն ավերակներ ու եկեղեցիներ։ Այնտեղ ապրում են նաև տարբեր կենդանիներ ու հատկապես օձեր[2]։ 2008 թվականի օգոստոսին կղզին բացվել է զբոսաշրջիկների համար[3]։
Գոլեմ Գրադի տարածքը կազմում է 20 հա։ Այն ունի 600 մ երկարություն ու 350 մ լայնություն[1]։ Կղզին ներկայումս անբնակ է։ Այդպիսին այն դարձել է 20-րդ դարի կեսերին, երբ կղզուց հեռացել է վանականների փոքր համայնքը։ Կղզի կարելի է հասնել միայն նավով։ Գոլեմ Գրադ կղզում ամենամոտը գտնվող բնակավայրը Կոնյսկո գյուղն է, որ տեղակայված է կղզուց 2 կմ հեռավորության վրա[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Macedonian Information Centre
- ↑ «Culture in MK»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-02-ին։ Վերցված է 2015-04-30
- ↑ «Balkan Travellers»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-01-ին։ Վերցված է 2015-04-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայք՝ նվիրված Գոլեմ Գրադ կղզուն Archived 2011-07-07 at the Wayback Machine.
|