Գնչուական երջանկություն (ֆիլմ)
Արտաքին տեսք
Գնչուական երջանկություն ռուս.՝ Цыганское счастье | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1981 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Նիկոնենկո |
Երաժշտություն | Վլադիմիր Մարտինով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
«Գնչուական երջանկություն» (ռուս.՝ «Цыганское счастье»), խորհրդային դրամատիկական ֆիլմ, որը 1981 թվականին նկարահանել է ռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Նիկոնենկոն[1][2][3] Եվգենի Նոսովի «Մաքուր դաշտում՝ սայլուղուց հետո» (ռուս.՝ «В чистом поле за просёлком»), «Մուշտակ» (ռուս.՝ «Шуба»), «Դիմանկար», «Վարկա» պատմվածքների հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է գնչուհի Մարիայի և նրա որդի Սաշայի ծանր ճակատագրի մասին, որին նա միայնակ է մեծացնում։ Կայունության ձգտմամբ հերոսուհին որոշում է տեղափոխվել խուլ գյուղ, որտեղ նրա որդին կմեծանա և կգտնի հավատարիմ ընկերներ։ Բայց ճակատագիրը անողոք է մնում այդ մարդկանց նկատմամբ, և նրանք ստիպված են լինում ծանր ընտրություն կատարել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Կրյուչկով – Զախար Ալեքսանդրովիչ Կասյանով, կոլտնտեսության դարբին
- Իվան Կամենսկի – Սաշկա
- Մարինա Յակովլևա – Վարկա
- Եկատերինա Վորոնինա – Լենկա
- Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա – Անյուտա, կթվորուհի, Վարկայի մայյրը
- Սերգեյ Նիկոնենկո – Դենիս Իվանովիչ, կոլտնտեսության նախագահ
- Լև Բորիսով – Եգոր, տրակտորիստ
- Եկատերինա Ժեմչուժնայա – Մարիա, Սաշկայի մայրը
- Գեորգի Սվետլանի – պապ
- Անդրեյ Սմոլյակով – Գենադի, վարորդ
- Նատալյա Խորոխորինա – Կլավա, թռչնապահ
- Նիկոլայ Պոգոդին – կտղանքատեղի վարիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Евгений Носов – писатель, художник, мастер на все руки». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ Сегодня: «Урок милосердия», благотворительный показ фильма и игра в хоккей с «Нефтяником»
- ↑ «Цыганская жемчужина». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գնչուական երջանկություն» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
|