Jump to content

Գնել Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնել Սարգսյան
Ծնվել էհունիսի 16, 1979(1979-06-16) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և գրող
ԱնդամությունՀԳՄ

Գնել Սարգսյան (հունիսի 16, 1979(1979-06-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, դերասան[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնել Սարգսյանը ծնվել է 1979 թվականի հուլիսի 16-ին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 174 և Երևանի թիվ 53 միջնակարգ դպրոցներում և Երևանի թեթև արդյունաբերական տեխնիկումում։ 1995 թվականին միաժամանակ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1999-2002 թվականներին բնակվել է Հոլանդիայում, որտեղ Գնել Սարգսյանը հայ համայնքների կազմակերպության հետ հիմնել է հայկական գրադարան։ 2002 թվականին Գնել Սարգսյանը դարձել է Հայաստանի գրողների միության անդամ, նրա ստեղծագործությունները տպագրվել են Հայաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում[2]։ Որպես հրավիրված դերասան ներկայացումներով հանդես է եկել տարբեր թատրոններում։

2007-2011 թվականներին նկարահանվել է «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ Որպես դերասան 2011 թվականից աշխատել է «Շանթ հեռուստաընկերությունում։ Որոշ ժամանակ անց մեկնել է Ռուսաստան։

  • «Վերջ…, սկսվում է»-2002 թվական։
  • «Քայլ արևին»-2009 թվական[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դերասան Գնել Սարգսյան․ Ես իմ ամեն ասած տառի համար պատասխանատու եմ․ «Հայկական ժամանակ»».
  2. «Գնել Սարգսյան. «Ես չար չեմ»». lurer.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Գնել Սարգսյան. «Ես չար չեմ»». lurer.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]