Գնդաձև լավաներ
Արտաքին տեսք
Գնդաձև լավաներ, հիմնային կազմի, կուտակված լավայի գնդեր (15-20 սմ-ից մինչև մի քանի մ տրամագծով)։ Առաջանում են ստորջրյա հրաբխային արտավիժումներից կամ ջրային ավազանների մեջ լավաների լցվելուց։ Հայաստանում հանդիպում են Վարդենիսի ու Սևանի լեռնաշղթաներում, Ազատի կիրճում՝ յուրայի, կավճի ու պալեոգենի ծովային ապարներում։ Եզակի են Դեբեդ, Ձորագետ ու Փամբակ գետերի կիրճերում վերին պլիոցենի գնդաձև լավաների մինչև 50 մ հաստության շերտախմբերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 138)։ |