Jump to content

Գիտնականների տուն (Նիժնի Նովգորոդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտնականների տուն
Տեսակկառույց և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Գիտնականների տուն (ռուս.՝ Дом учёных, լրիվ անվանումը` «Նիժնի Նովգորոդի գիտա-տեղեկատվական կենտրոն» լրացուցիչ մասնագիտական կրթության պետական բյուջետային հիմնարկ), հանդիսանում է գիտա-տեխնիկական համայնքի զարգացման, գործարար կապերի և ժամանցի կենտրոն։

2016 թվականից կոչվում է «Նիժնի Նովգորոդի գիտա-տեղեկատվական կենտրոն» լրացուցիչ մասնագիտական կրթություն ՊՀ։

Հոկտեմբերյան փողոցի թիվ 25 շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջում՝ արհեստագործական խորհրդի համար։ 1920-ական թվականներին այն անցել է գիտա-տեխնիկական աշխատողներին։ 1937 թվականին որոշում է կայացվել նրա հենքի վրա ստեղծել Գիտնականների տուն։ 1976-2007 թթ. Նիժնի Նովգորոդի գիտնականների տունը ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ Տամարա Ֆեդորովնա Սկուդնովան[1]։

1999 թվականին Նիժնի Նովգորոդի շրջանի կրթության և գիտության վարչության կողմից ստեղծվել է Նիժնի Նովգորոդի գիտա-տեղեկատվական կենտրոնը։ Նիժնի Նովգորոդի գիտա-տեղեկատվական կենտրոնի տնօրենը Իրինա Նազարովան է[2]։

Կենտրոնի երեք հարկերում կա ցուցասրահ, 200 տեղանոց մեծ դահլիճ, 15 տեղանոց սաթե սենյակ, երեք լսարան (10-35 մարդ), համաժողովների սրահ, շնորհանդեսների սրահ և գրադարան։

Գործունեության ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը կազմակերպում է հետազոտողների գիտական և տեխնոլոգիական նախագծերի իրականացման և գիտելիքահենք բիզնեսի ձեռնարկման աշխատանքները։ Իրականացվում են գիտաշխատողների և մասնագետների հմտությունները բարելավելու ծրագրեր։

Ռոսպատենտի հետ համագործակցության շրջանակներում աջակցում է մտավոր սեփականության օբյեկտների, գյուտերի, ապրանքանշանների (լոգո, ապրանքանիշ) գրանցմանն ու զարգացմանը, հեղինակային իրավունքի պաշտպանությանը։

Օգնում է ներդրողներին գտնել բիզնեսի զարգացման նոր ուղղություններ, աջակցում բարձր տեխնոլոգիաների էլեկտրոնային փոխանակմանը, հրատարակում գիտության, տեխնոլոգիայի և նորարարությունների բնագավառի թերթեր[3]։

Մասնակցում է երիտասարդ գիտնականների, երիտասարդական ակումբների և ասոցիացիաների աշխատանքների կազմակերպմանը, իրականացնում է երիտասարդ գիտնականների ամենամյա համաժողովներ[4], տրամադրում կազմակերպչական աջակցություն ֆինանսական ռեսուրսների հետ առնչվող գիտատեխնիկական և նորարարական ծրագրերի իրականացման համար։

Կազմակերպում է գրադարանի աշխատանքները, իրականացնում շուրջ 40 հազար միավոր գրքերի պահպանում գիտական տարբեր բնագավառներում (փիլիսոփայություն, ֆիզիկա, մաթեմատիկա և բնական գիտություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն, պատմություն, արվեստ, լեզվաբանություն) և հայրենի ու արտասահմանյան հեղինակների գեղարվեստական ստեղծագործությունների պահպանում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ОБ УСТАНОВКЕ МЕМОРИАЛЬНОЙ ДОСКИ СКУДНОВОЙ Т. Ф.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  2. «Назарова Ирина Валентиновна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  3. «Газета «Поиск-НН»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  4. «Сессия молодых учёных». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  5. «Библиотека». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]