Գիշերային պատահար (ֆիլմ)
Գիշերային պատահար ռուս.՝ Ночное происшествие | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | քրեական ֆիլմ |
Թվական | 1980 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վենիամին Դորման |
Սցենարի հեղինակ | Վլադլեն Բախնով |
Դերակատարներ | Պյոտր Վելյամինով |
Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 88 րոպե |
«Գիշերային պատահար» (ռուս.՝ «Ночное происшествие»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ (դետեկտիվ), որը նկարահանել է Վենյամին Դորմանը[1][2][3] Վլադիսլավ Մորոզովի համանուն վեպի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիշերը Մոսկվայի նրբանցքներից մեկում երիտասարդ տղան ու աղջիկը գտնում են գլխի վնասվածքով կնոջ և նրան տեղափոխում ոստիկանական բաժանմունք։ Գալինա Սեմյոնովնա Ուկլադովան (Գալինա Պոլսկիխ), որը Մագադանից ուղևորվում էր հանգստավայր, պնդում է, որ իր վրա ավազակային հարձակում է գործել տաքսիստը և խլել խոշոր գումար ու փաստաթղթերը։ Տաքսու վարորդ Ստեպան Վորոնովին (Ալեքսեյ Ժարկով), որը նախկինում արդեն դատապարտվել է խուլիգանության համար, հաջողվում է ձերբակալել։ Ուկլադովան առերեսման ժամանակ ճանաչում է հարձակվողին։
Ամեն ինչ վկայում է Վորոնովի մեղքի մասին, սակայն փորձառու քննիչ Սերգեյ Միտինը (Պյոտր Վելյամինով) զգում է, որ առօրյա կենցաղային հանցագործության հետևում ավելին կա։ Հետագայում պարզվում է, որ Ուկլադովան իրականում փորձառու հանցագործ-ռեցիդիվիստ Լիդիա Վասիլևնա Պլետնյովան է, որը Իրկուտսկի մոտ կառուցվող շինությունից գողացել է 35 հազար ռուբլի։ Նա «ավազակային հարձակում» է ձևացրել նոր փաստաթղթեր ստանալու և անունը փոխելու համար։
Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքում նկարահանվել են այգու և ոստիկանության բաժանմունքի տեսարանները, որտեղից տանում են Վորոնովին, իսկ հիվանդանոցը, որտեղ նկարահանվել է ճանաչման տեսարանը, և որտեղից փախչում է Ուկլադովան, հաղորդակցման ուղիների նախարարության հիվանդանոցն է Մոսկվայում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պյոտր Վելյամինով – ոստիկանության մայոր Սերգեյ Պետրովիչ Միտին, քննիչ
- Գալինա Պոլսկիխ – Լիդիա Վասիլևնա Պլետնյովա, նույն ինքը՝ Գալինա Սեմյոնովնա Ուկլադովա, Վալենտինա Նիկոլաևնա Խուդյակովա, Պոզդնյակովա, Կուզյաևա, կրկնահանցագործ
- Ալեքսեյ Ժարկով – Ստեպան Անտոնովիչ Վորոնով, 11-րդ պարկի տաքսու վարորդ
- Յուրի Կայուրով – Նիկոլայ Անդրեևիչ Վլադիկին, քննչական բաժնի պետ
- Բորիս Սմորչկով – Ալեքսեյ Բաբին, քրեական հետախուզության աշխատակից
- Վալենտինա Գրուշինա – Տատյանա Ակիմովնա Սիրոտինա, պիոներական ճամբարի բուժքույր, Վորոնովի հարսնացուն
- Նատալյա Նազարովա – Զինաիդա Պավլովնա Սիմուկովա, Վորոնովի հետ բնակվող կին
- Տատյանա Պելտցեր – Ալեքսանդրա Ալեքսեևնա, Վորոնովի հարևանուհին
- Յուրի Վոլինցև – Սեմյոն Աֆանասևիչ Աստախով, 11-րդ պարկի տաքսու վարորդ
- Անդրեյ Յուդին – էպիզոդ
- Անդրեյ Նիկոլաև – Կոստյա, ուսանող, այն տղան, որը գտել է Ուկլադովա-Պլետնյովային նրբանցքում
- Նիկոլայ Գորլով – բակապան (լուսագրերում՝ Գ․ Գորլով)
- Դարյա Միխայլովա – Կոստյայի ընկերուհին, ուսանողուհի, որը գտել է Պլետնյովային
- Նիկոլայ Պարֆյոնով – 11-րդ տաքսոպարկի շարասյան պետ
- Մանեֆա Սոբոլևսկայա – Սիրոտինայի հարևանուհին
- Գեորգի Տուսուզով – ընթերավկա
- Յուրի Չերնով – «Մոսկվիչի» եփականատեր, որը տուժել է Զելենոդոլսկում
- Վիկտոր Շուլգին – ոստիկանության գնդապետ
- Եկատերինա Վորոնինա – իրական Գալինա Սեմյոնովնա Ստալադովա (լուսագրերում նշված չէ)
- Լեոնիդ Վորոն – օպերատիվ աշխատող, պետական անվտանգության աշխատակից (լուսագրերում նշված չէ)
- Նադեժդա Սամսոնովա – հիվանդ հիվանդանոցում (լուսագրերում նշված չէ)
- Լյուբով Սոկոլովա – խոհարար պիոներական ճամբարում
- Վալենտին Բրիլեև – Պոզդնյակով, ոստիկանության բաժանմունքում հերթապահ լեյտենանտ
- Նիկոլայ Սմորչկով – մայոր, Զելենոդոլսկի ոստիկանության պետ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Վենիամին Դորման
- Սցենարիստ՝ Վլադլեն Բախնով
- Օպերատոր՝ Վադիմ Կորնիլև[4][5]
- Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Ռիբնիկով
- Նկարիչ՝ Մարկ Գորելիկ
- Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «На Первом канале отметят юбилей Галины Польских». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Умер известный киноактер Алексей Жарков». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Галина Польских стала актрисой, чтобы жить в воображаемом мире
- ↑ Ночное происшествие
- ↑ Ночное происшествие (1981) Full Cast & Crew
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фёдор Раззаков Гибель советского кино. Тайна закулисной войны. 1973−1991. — М.: Эксмо, 2021. — 1128 с. — ISBN 9785457021723
|