Գիշերային զրույց
Գիշերային զրույց | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Իվան Բունին |
«Գիշերային զրույց» (ռուս.՝ «Ночной разговор»), ռուս գրող Իվան Բունինի պատմվածքը, որը հրատարակվել է 1912 թվականին։
Ստեղծման և հրատարակման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գիշերային զրույց» պատմվածքը տպագրվել է «Առաջին ժողովածու» գրքում (ռուս.՝ «Первый сборник», «Издательство писателей в Москве») Սանկտ Պետերբուրգում 1912 թվականին։ Այն գրվել է 1911 թվականի դեկտեմբերին՝ իտալական Կապրի կղզում անցկացրած ստեղծագործական բեղմնավոր ժամանակաշրջանում։ Դեկտեմբերի 22-ին Բունինն ընթերցել է «Գիշերային զրույցը» գրող Մաքսիմ Գորկու մոտ՝ գովասանքի արժանանալով, ինչի մասին նամակում հայտնել Է Նիկոլայ Կլեստովին՝ նաև վստահություն հայտնելով, որ պատմվածքը բացասական արձագանք կառաջացնի քննադատների շրջանում։ Գորկու շրջապատողների միջավայրում պատմվածքի հաջողության մասին Բունինը պատմել է նաև իր ավագ եղբորը՝ Յուլիին ուղղված դեկտեմբերի 28-ի նամակում[1];
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգ աշխատավորներ (բարի ծերունի Խոմուտը, անպատասխանատու և օնանիզմով տառապող Կիրյուշկան, վերջերս ամուսնացած 24-ամյա Պաշկան, տարեց տղամարդ Ֆեդոտը, որը կրում է Թթված մականունը, շատ հիմար Իվանը, որն իրեն, ընդհակառակը, համարում է չափազանց խելացի և խորամանկ), լավ ընթրելուց հետո սկսում են կալատեղում պառկած պատմություններ պատմել իրենց կյանքից։ Նրանց հիմնական ունկնդիրը երիտասարդ գիմնազիստն է՝ տիրոջ որդին, որն ամբողջ ամառն անցկացնում է տղամարդկանց հետ և որը նույնիսկ Իվանի շնորհիվ հասցրել է կորցնել իր կուսությունը։
Առաջինն իր պատմությունը պատմում է Պաշկան. նա պատմում է, թե ինչպես է մեկ տարի առաջ սպանել կալանավորներից մեկին, երբ իր գնդին հանձնարարվել է հսկել մի խումբ կալանավորների։ Նրանցից մեկը՝ վրացին, ինչ-որ կերպ կարողացել է սղոցել շղթան և սկսել է վազել։ Պաշկան բռնել է նրան, վիրավորել և սպանել, ըստ նրա, հենց փախստականի խնդրանքով։ Ֆեդոտը պատմում է, որ ժամանակին այծ է ունեցել, որը մտել է ուրիշների դաշտերն ու այգիները։ Մի անգամ նա հայտնվել է հարևան գյուղում։ Երբ ինքը գնացել է այնտեղ և սկսեց փնտրել նրան, մի մարդ, հարցնելով, թե նրա այծն է արդյոք, հարվածել է Ֆեդոտին։ Վերջինս պատասխան հարված է հասցրել։ Հետո նրանք կարծես հաշտվել են, բայց որոշ ժամանակ անց այդ տղամարդը, հարբելով, ցանկացել է ծեծել Ֆեդոտի դստերը։ Նրա ճիչերի լսելով՝ հայրը վազել է և տղամարդուն սպանել է գերանդու հեսանով, ինչի համար էլ հետո բանտ է նստել։
Հետո գալիս է Իվանի հերթը։ Նա պատմում է, որ Ստովոմ գյուղում գտնվող իր բարինը ունեցել է բազմաթիվ անասուններ, որոնց թվում առանձնանում էր մի կատաղած ցուլ, որը տրորտակ էր տալիս էր մարդկանց դաշտերը։ Նրան ոչ մի կերպ չէր հաջողվում հանդարտեցնել այդ ցլին, բայց հենց խռովություններն սկսվել են, ցլին պարաններով կապկպել են և արագ մորթել։
Այս բոլոր պատմությունները սարսափեցնում են գիմնազիստին, նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր ամբողջ ամառ շփվել մարդասպանների հետ, որոնք այդքան հանգիստ խոսում էին իրենց կողմից սպանված մարդկանց կամ կենդանիների մասին։ Նա ոտքի է ցատկում և գնում տուն[2]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը քննադատների շրջանում տարբեր արձագանքներ է ստացել։ Ա. Բուռնակինը «Նովոյե վրեմյա» թերթում Բունինին մեղադրել է ժողովրդին սևացնելու մեջ՝ նրա ստեղծագործությունն անվանելով «վատ հոտերի պոեզիա» (ռուս.՝ «поэзией дурных запахов»)՝ միլիոնավոր ոջիլներով և ամենուր ցրված ոտքի փաթաթաններով[3]։ Քննադատ Վասիլի Լվով-Ռոգաչևսկին դատապարտել է պատմվածքը անելանելի հոռետեսության և միտումնավորության համար[4]։ Քննադատ Նիկոլայ Կորոբկան թեև նշել է պատմվածքի գեղարվեստական արժանիքները, բայց ընդհանուր առմամբ, բացասական է արտահայտվել դրա մասին՝ դրանում պատկերվածը բացատրելով միայն «բարինի փնթփնթոցով»[5]։ Նմանատիպ ակնարկներ հայտնվել են նաև մի շարք այլ հրատարակություններում։ Քննադատ Լյուբով Գուրևիչը Բունինի մոտ գտել է Լև Տոլստոյի «ուխտերի պահապանը» նմանությունը՝ նշելով Բունինի ստեղծագործության խստությունն ու հանճարեղ պարզությունը։
Նրա «Գիշերային զրույցը» և «Ուրախ բակը» ներկայացնում են «իրական գեղարվեստական հմայք... և, կարդալով այն, անընդհատ վայելում ես նրա սքանչելի, ճշմարտացի, դիպուկ լեզվով, որ մի քանի բառերի միջոցով քանդակում է կենդանի գործիչներ՝ գյուղացիների երկխոսության մեջ փոխանցելով գյուղացիական հոգեբանության ամբողջ պարզունակ միամտությունն ու թարմությունը ընդհանրապես և մեզ ներկայացված յուրաքանչյուր անհատականության տեմբրը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)
Его «Ночной разговор» и «Весёлый двор» представляют собою «настоящее художественное очарование … И, читая его, всё время упиваешься его дивным, правдивым, метким языком, вылепляющим при посредстве нескольких слов живые характерные фигуры, передающим в диалоге мужиков всю первобытную наивность и свежесть крестьянской психологии вообще и тембр каждой представленной нам индивидуальности[6] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ И. А. Бунин Собрание сочинений в 5 тт., Т. 2, Примечания. — С. 407.
- ↑ И. А. Бунин Собрание сочинений в 5 тт., Т. 2, стр. 208—224.
- ↑ «Новое время», 1912, № 12928, 9 марта
- ↑ Мельников, 2010, էջ 148
- ↑ «Запросы жизни», 1912, № 15 (13 апреля), стр. 923—925
- ↑ «Ежегодник газеты Речь на 1913 год», СПб., изд. редакции газеты «Речь», с. 372, 388, 389
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бунин И. А. Собрание сочинений в пяти томах. — М. : Правда, 1956. — Т. II. — 424 с.
- Классик без ретуши: Литературный мир о творчестве И. А. Бунина / Н. Г. Мельников. — М.: Книжница, 2010. — 928 с. — ISBN 978-5-903081-12-7