Jump to content

Գիմնասիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտիկ շրջանի գիմնասիոնի ավերակներ Օլիմպիայում

Գիմնասիոն, գիմնազիում (հուն․՝ γυμνάσιον), ուսումնադաստիարակչական հաստատություն Հին Հունաստանում, ապա հելլենիստական Արևելքում։ Գիմնասիոնի ծագման ժամանակը ճշգրիտ հայտնի չէ։ Աթենքում այն ծաղկման է հասել մ․թ․ա․ V—IV դդ․։ Գիմնասիոնում նախապես զբաղվում էին ֆիզիկական վարժություններով, սակայն ավելի ուշ այն դարձել է երիտասարդության ժամանցի վայր, որտեղ տրվում էր նաև ուսուցում։ Ընդունվում էին 16—18 տարեկան պատանիները։ Շարունակելով մարմնամարզությունը՝ նրանք իմաստասերների ղեկավարությամբ ուսումնասիրում էին քաղաքականություն, իմաստասիրություն, գրականություն։



Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիմնասիոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 68