Գերմանական գրականություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Գերմանական գրականությունը ունի մեծ պատմություն։ Հին վերին գերմաներենով մեզ է հասել «Հիլդեբրանդի երգը» հերոսական Էպոսը։ Հնագույն պոեմը «Տելիանդ»-ն է, որտեղ փորձ է արվել սրբերի բիբլիական վարքը հարմարեցնել հերոսական էպոսին։ IX—X դդ․ են վերաբերում վանական Օտֆրիդ Վայսենբուրգցու ավետարանական զրույցների բանաստեղծական վերապատումները։ Բանավոր ստեղծագործության բանաստեղծական ավանդույթները պահպանում Էին թափառաշրջիկ երգիչները՝ շպիլմանները։ XII դ․ ասկետական քարոզների փոխարեն լայն տարածում են գտնում պոեմները («Ռոթեր արքան», «Դուքս Էռնստ» ևն), ասպետական վեպը և քնարերգությունը, որոնք ամբողջությամբ աշխար–հիկ բնույթի էին, բացի Վոլֆրամ ֆոն էշենբախի «Պարցիֆալ» վեպից, որտեղ իշխողը կրոնական միստիկան էր։ Գոթֆրիդ Ստրասբուրգցու «Տրիստան և Իզոլդա» վեպում և միննեզինգերների բանաստեղծություններում (Վալտեր ֆոն դեր Ֆոգելվայդե) Փառաբանվում էր կնոջ ասպետական պաշտամունքը։ XII —XIII դդ․ հիշատակելի են «Նիբելունգների երգը», «Կուդրուն» (XIII դ․ սկիզբ) հին հերոսական պատումների վերջին խմբագրումները։ XIII դ․ զարգացան քաղաքային ժամանակագրությունների ժանրը (նյուրնբերգյան ևն), բյուրգերական գրականությունը (Շտրիկեր)։ XIV—XV դդ․ լայն տարածում գտան խրատական և այլաբանական պոեզիան, մայստերզանգը, ֆաստնախտշպիլները։ Վերածնության դարաշրջանում ծաղկեց հումանիստական գրականությունը՝ ստանալով հակաեկեղեցական ուղղություն (Ս․ Բրանտ, «Տիմարների նավը», 1494, էրազմ Ռոտերդամցի, «Գովք հիմարության», 1509, Թ․ Մուռներ, «Խարդախների համքարությունը», 1512)։ Սրամիտ և անողոք էին Ուլրիխ ֆոն Տուտենի երկխոսություևները։ Ռեֆորմացիայի գրականությունը առավել լրիվ արտահայտություն գտավ Մ․ Լութերի՝ պապական Հռոմի մերկացումներում։ Գյուղացիական պատերազմի երգերը բացեցին գերմանական գրականության հեղափոխական էջը։ Թ․ Մյունցերի քարոզները համակված էին կոմունիստական իդեալով, թեև նրա ձևակերպումները կրոևական էին։ Ֆեոդալական ճնշման և կրոնական կեղծ բարեպաշտության դեմ բողոք է արտահայտված Հ․ Սաքսի, Ֆիշարտի ստեղծագործություններում։ XVII դ․ գրականությունը զարգացավ Երեսնամյա պատերազմի և ընդհանուր հոգևոր ճգնաժամի պայմաններում։ Խ․ Գրիմելսհաուզենի ստեղծագործությունը («Սիմպլիցիսիմուս», 1669) ռեալիստորեն արտացոլում է ժողովրդի ողբերգական ճակատագիրը պատերազմից ամայացած երկրում։ XVIII դ․ Գոտշեդը նպաստեց վաղ լուսավորության գրականության ու թատրոնի զարգացմանը՝ ֆրանսիական կլասիցիզմի օրինակով, բայց միայն Գ․Լեսսինգի ստեղծագործության մեջ այն ստացավ հակամիապե–տական բնույթ ու հասավ բարձր զարգացման («Միննա ֆոն Բառնևելմ», 1767, «էմիլիա Գալոտի», 1772, «Նաթան Իմաս–տուն», 1779)։ «Լաոկոոնում» (1766) և «Տամբուրգյան դրամատաուրգիայում» (1767—69) հիմնավորված են ռեալիզմի և ազգային արվեստի սկզբունքները։ Ք․ Վիլանդը «Ագաթոն» (1766) վեպով սկզբնավորեց գերմանական «դաստիարակչական վեպի» ժանրը։ Ֆ․ Կլոպշտոկի քնարերգությունը, որն արտահայտում էր գերմանական բյուրգերականության առաջավոր մասի ինքնագիտակցությունը, մեծ ազդեցություն գործեց երիտասարդ բանաստեղծների վրա։ XVIII դ․ 70-ական թթ․ «Գրոհի ու փոթորկի գրողները, զարգացնելով Լեսսինգի դեմոկրատական գաղափարները, հանդես եկան կլասիցիստների դեմ, որպես որոշիչ հիմք առաջ քաշելով «զգացմունքը», «կիրքը»։ Այդ ուղղության աեսաբան Յո․ Տերդերը դիմեց ժողովրդական բանահյուսությանը և նախանշեց ազգային գրականության ու արվեստի նկատմամբ պատմական մոտեցումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 49)։ |