Գետահովիտ 2
Գետահովիտ 2, հնագույն քարանձավ Հայաստանի Տավուշի մարզում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետաովիտի երկու քարանձավները՝ Խաչաղբյուր գետի կիրճում 960 մ բարձրության վրա, հայտնաբերվել են 2010 թվականին հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի ընթացքում։ Մի քանի տարի տևած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարդիկ ակտիվորեն օգտագործել են քարանձավը Վերին պալեոլիթի ժամանակաշրջանից մինչև Ուշ միջնադար[1]։
2011 թվականին քարայրում հայտնաբերվել է միջնադարյան գերեզման, որը նավակի ձև ուներ՝ բաղկացած երկու մասից երկու հանգուցյալների համար։ Ինչպես վկայում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Իրենա Քալանթարյանը, ակնհայտ է, որ հետագայում թաղման ժամանակ փոքրիկ խցիկ են կառուցել, և առաջին մահացածների մնացորդները հավաքել այդտեղ. նրա ոտքերի ոսկորները դրել են ձեռքի ոսկորների վրա։ Դամբարանը թվագրվում է ոչ վաղ քան 11-12-րդ դարերի[1]
2014 թվականին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի ամբողջ ժամանակային ընդգրկումը. միջնադարյան շերտ, այնուհետև ստերիլ շերտ, էնեոլիթ, նեոլիթ, կրկին ստերիլ շերտ, և ներքևում, արդեն գետնին բացվել է փոս՝ լցված օբսիդիանի միկրոլիտներով, իսկ ռադիոկարբոնային վերլուծությունը ցույց է տվել վերին պալեոլիթի դարաշրջանը` մեր ժամանակներից (cal BP) 24-23 հազար տարի առաջ[1]։
2016 թվականին հնագետները որոշել են պեղումներ կատարել քարայրի մոտ գտնվող դարավանդի վրա, ու պարզվել է, որ միջին դարերում մարդիկ ոչ միայն բուն քարայրն էին օգտագործում, այլ նաև դրա մատույցները ։ Քարանձավի շրջակայքում կար տնտեսական հոր՝ մեծ կավե կարասով (որը հետագայում վերականգնել են) ու փոքր գավաթով։ Հայտնաբերվել է նաև մատանի՝ արաբերեն փորագրությամբ[1]։
2018 թվականի պեղումների ժամանակ քարանձավից հայտնաբերվել են մեծ քանակությամբ միկրոլիտներ, կենդանիների ոսկորներից զարդեր ևգործիքներ, բուսական մնացորդներ։ Հնագետ, բուսաբան Ռոման Հովսեփյանի խոսքով, քարանձավում գտնված բուսական մնացորդները թույլ են տալիս դատել այն պատմական շրջանների բուսականության և կլիմայական պայմանների մասին, երբ քարանձավը բնակեցված էր։ Ըստ Հովսեփյանի, նման գտածոների անալիզը թույլ կտա ենթադրել, որ տարածաշրջանում բուսական աշխարհն այն ժամանակներից առանձահատուկ փոփոխությունների չի ենթարկվել։ Բացի այդ, կարևոր բուսական գտածոներից են վայրի խաղողի կորիզները և Կովկասյան Կարասը, որն այսօր նույնպես շարունակում է աճել տարածաշրջանում[1]։