Գեղարդ (թերթ)
Appearance
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարդ (այլ կիրառումներ)
«Գեղարդ», գրական, մշակութային եռամսյա պարբերաթերթ։ Լույս է տեսնում 1969 թվականից, Մոնրեալում։ Հրատարակում է Պոլսահայ միությունը։ Ունի խմբագրական կազմ։ Տպագրում է հայ հեղինակների երկեր, քննադատական ակնարկներ, լուրեր (մասնավորապես պոլսահայ կյանքից) և այլն։ Պոլսահայ միության երիտասարդաց «Սայա» կազմակերպությունը հրատարակում է «Փունջ» պարբերաթերթը, անգլերեն և հայերեն։