Գավրիլ Կոլեսով
Գավրիլ Կոլեսով | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1932 |
Ծննդավայր | Մեգինո-Կանգալասկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 31, 1997 (65 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Գավրիլ (Գավրիիլ) Գավրիլի Կոլեսով (8 մարտի 1932 — 31 օգոստոսի 1997 մարտի 8, 1932, Մեգինո-Կանգալասկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 1997), յակուտյան դերասան և գրող։ ՌԽՖՍՀ վաստակավոր դերասան (1982), Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական դերասան (1971).
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավրիլ Կոլեսովը ծնվել է 1932 թվականի մարտի 8-ին Յակուտիայի Մեգինո-Կանգալասսկի շրջանի Բատարինսկի 2-րդ գյուղական համայնքում։ Ֆերմերի որդին դեռ նախադպրոցական տարիքից տարվում է ժողովրդական երգերով և հեքիաթներով[1]։ Լսելով օլոնխո ժողովրդական վիպերգեր՝ հիշում է բովանդակությունները և երգերը։
1950 թվականին տասնութ տարեկանում ընդունվում է Յակուտսկի ռադիոկոմիտեի երգչախումբ։ 1954-ին առաջին անգամ ներկայացնում է Պ. Ա. Օյունսկու «Սրընթաց Նուրգուն Բոոթուր» օլոնխոն։ 1957-1997 թվականներին եղել է Պ.Ա.Օյունսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան։ Նա դրամատիկական և երաժշտական ներկայացումներում ստեղծել է մի քանի խիստ բնորոշ կերպարներ։
1957 թվականին Մոսկվայում մասնակցել է Երիտասարդների և ուսանողների համաշխարհային VI փառատոնին[1]։
1968 թվականի սեպտեմբերի 5-ից 25-ը Գավրիլ Կոլեսովը «Մելոդիա» ֆիրմայի Լենինգրադի ստուդիայում ներկայացրել է Պ. Ա. Օյունսկու «Սրընթաց Նուրգուն Բոոթուր» օլոնխոյի ամբողջական տեքստը։ Այս եզակի ձայնագրման գիտական ղեկավարը եղել է բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ ԳԱ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, օլոնխոյի մասին մենագրության հեղինակ Ի․ Վ․ Պուխովը[1]։
Յակուտերեն երեխաների և երիտասարդների համար մի քանի գիրք է գրել։ Սկսել է հրապարակվել է 1960 թվականից։ 1964 թվականին լույս տեսած «Որսորդի թոռը» վիպակը տայգայաբնակ երիտասարդ Մնչիլայի արկածների մասին է (ռուսերեն թարգմանությամբ գիրքը լույս է տեսել 1969-ին «Բևեռային աստղ» ամսագրում՝ Վ. Չուպրեեևի թարգմանությամբ[2]։ «Կյանքն առջևում է» (1966), «Սառը գարուն» (1969), «Զինվորի մտորումները» (1973) գրքերի հեղինակն է։ 1982 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է[1][3]։
Հիմնական դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ա. Սոֆրոնովի «Манчаары» — Իստապանկա
Ի․ Գոգոլևի «Նաարա Սուոխ» — Նաարա Սուոխի
Ս․ Դանիլովի «Քանի դեռ սիրտը բաբախում է» — Նախով
Պ․ Օյունսկու «Կարմիր շաման» — Սասիլ Օյուուն
Պ. Օյունսկու «Մեծն Կուդանգսան» — Չաչիգիր Թաաս Օյունուն
Երաժշտական ներկայացումներում կատարել է «Լոոկուուտ և Նյուրգուսուն» օպերայի Չիչիպ Չաապի հատվածը, Գ․ Գրիգորյանի «Հյուսիսի ծաղիկը» օպերետտայում՝ Թիեխե Թիխեեկը, Ժ․ Բատուևի «Չուրումչուկու» բալետային ներկայացման մեջ՝ Չուպչուրույդանայի մտերիմը։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ վաստակավոր արտիստ (1982)[1]
- Յակուտիայի ԱՍՍՀ ժողովրդական արտիստ (1971)[1]
- Յակուտիայի ԱՍՍՀ վաստակավոր արտիստ (1962)[1]
- Սախայի (Յակուտիա) Հանրապետության Պ․ Ա․ Օյունսկու անվան պետական մրցանակ (1997)[1]
- «Պատվո նշան» շքանշանի ասպետ[1]