Գավրիլ Կոլեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավրիլ Կոլեսով
Ծնվել էմարտի 8, 1932(1932-03-08)
ԾննդավայրՄեգինո-Կանգալասկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 31, 1997(1997-08-31) (65 տարեկան)
Մասնագիտությունգրող
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Գավրիլ (Գավրիիլ) Գավրիլի Կոլեսով (8 մարտի 1932 — 31 օգոստոսի 1997 մարտի 8, 1932(1932-03-08), Մեգինո-Կանգալասկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 1997(1997-08-31)), յակուտյան դերասան և գրող։ ՌԽՖՍՀ վաստակավոր դերասան (1982), Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական դերասան (1971).

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավրիլ Կոլեսովը ծնվել է 1932 թվականի մարտի 8-ին Յակուտիայի Մեգինո-Կանգալասսկի շրջանի Բատարինսկի 2-րդ գյուղական համայնքում։ Ֆերմերի որդին դեռ նախադպրոցական տարիքից տարվում է ժողովրդական երգերով և հեքիաթներով[1]։ Լսելով օլոնխո ժողովրդական վիպերգեր՝ հիշում է բովանդակությունները և երգերը։

1950 թվականին տասնութ տարեկանում ընդունվում է Յակուտսկի ռադիոկոմիտեի երգչախումբ։ 1954-ին առաջին անգամ ներկայացնում է Պ. Ա. Օյունսկու «Սրընթաց Նուրգուն Բոոթուր» օլոնխոն։ 1957-1997 թվականներին եղել է Պ.Ա.Օյունսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան։ Նա դրամատիկական և երաժշտական ներկայացումներում ստեղծել է մի քանի խիստ բնորոշ կերպարներ։

1957 թվականին Մոսկվայում մասնակցել է Երիտասարդների և ուսանողների համաշխարհային VI փառատոնին[1]։

1968 թվականի սեպտեմբերի 5-ից 25-ը Գավրիլ Կոլեսովը «Մելոդիա» ֆիրմայի Լենինգրադի ստուդիայում ներկայացրել է Պ. Ա. Օյունսկու «Սրընթաց Նուրգուն Բոոթուր» օլոնխոյի ամբողջական տեքստը։ Այս եզակի ձայնագրման գիտական ղեկավարը եղել է բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ ԳԱ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, օլոնխոյի մասին մենագրության հեղինակ Ի․ Վ․ Պուխովը[1]։

Յակուտերեն երեխաների և երիտասարդների համար մի քանի գիրք է գրել։ Սկսել է հրապարակվել է 1960 թվականից։ 1964 թվականին լույս տեսած «Որսորդի թոռը» վիպակը տայգայաբնակ երիտասարդ Մնչիլայի արկածների մասին է (ռուսերեն թարգմանությամբ գիրքը լույս է տեսել 1969-ին «Բևեռային աստղ» ամսագրում՝ Վ. Չուպրեեևի թարգմանությամբ[2]։ «Կյանքն առջևում է» (1966), «Սառը գարուն» (1969), «Զինվորի մտորումները» (1973) գրքերի հեղինակն է։ 1982 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է[1][3]։

Հիմնական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Սոֆրոնովի «Манчаары» — Իստապանկա

Ի․ Գոգոլևի «Նաարա Սուոխ» — Նաարա Սուոխի

Ս․ Դանիլովի «Քանի դեռ սիրտը բաբախում է» — Նախով

Պ․ Օյունսկու «Կարմիր շաման» — Սասիլ Օյուուն

Պ. Օյունսկու «Մեծն Կուդանգսան» — Չաչիգիր Թաաս Օյունուն

Երաժշտական ներկայացումներում կատարել է «Լոոկուուտ և Նյուրգուսուն» օպերայի Չիչիպ Չաապի հատվածը, Գ․ Գրիգորյանի «Հյուսիսի ծաղիկը» օպերետտայում՝ Թիեխե Թիխեեկը, Ժ․ Բատուևի «Չուրումչուկու» բալետային ներկայացման մեջ՝ Չուպչուրույդանայի մտերիմը։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Սախայի (Յակուտիա) Հանրապետության Պ․ Ա․ Օյունսկու անվան պետական մրցանակի դափնեկիր Գավրիլ Գավրիլի Կոլեսով
  2. Բևեռայի աստղ 1970
  3. Արկտիկական հանրագիտարան։ Լրացուցիչ նյութեր հրատարակության համար։ 2017