Գառնիկ Ժորայի Բադալյան (հունիսի 1, 1950(1950-06-01), Կույբիշև, Հայաստան), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ։
1999-2000 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետի տեղակալ։
2000 թ. նոյեմբերի 16-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։
2003 թ. օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ։
2008 թ. հունիսի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից[1]։ 2016 թ․-ին ազատվել է պաշտոնից։
Ունի ավագ լեյտենանտի զինվորական կոչում։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։