Գանձասար (թերթ)
Արտաքին տեսք
Գանձասար | |
---|---|
Տեսակ | թերթ |
«Գանձասար», կրոնական, հասարական, մշակութային երկշաբաթաթերթ, ապա՝ շաբաթաթերթ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի ազգային առաջնորդարանի պաշտոնաթերթ։
Լույս է տեսնում 1978 թվականից (1978–1981 թվականներին՝ «Պարբերաթերթ», 1982–1991 թվականներին՝ «Օշական») Հալեպում։
Խմբագիրներ՝ Հակոբ Չոլաքյան, Արարատ Թոսունյան, Զավեն Սապունճյան, Մարի Մերտխանյան, Խաչիկ Շահինյան-Տարագճյան, Զարմիկ Չիլապոշյան-Պողիկյան (2014 թվականից)։
Տպագրում է եկեղեցական, կրոնաբարոյական, ազգային, հասարակական-քաղաքական, գրական, մշակութային, մարզային և այլ նյութեր։
Անդրադառնում է Հայ դատին, ՀՀ-ում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, վերջին տարիներին Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակին, սիրիահայության ճակատագրին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |