Գաղափարաիշխանություն
Գաղափարաիշխանություն , պետություն, որում իրավունքի և սահմանադրության ադբյուրը պարտադիր պետական գաղափարախոսությունն է։ Գաղափարաիշխանությունը բնորոշ է արագացված արդիականացման գործընթացում գտնվող պետություններին և հաճախ կապված է պետության և քաղաքացիական հասարակության կապերի խզման հաղթահարման ցանկության հետ։
Համանման ծրագրում առանձնանում նև պետության վերացման, անմիջական ժողովրղավարության հաստատման, «երջանիկ հասարակության» կառուցման, անարխիստական և սոցիալիստական ուտոպիաներ։ Ընդ որում, այդպիսի փորձերի դեպքում պետությունը կամ ոչնչանում է բոնի ուժով կամ «մահանում» ինքնաբերաբար։ Գաղափարաիշխանություն բնորոշ գծերն առավել ցայտուն դրսևորվեցին այն պետություններում, որոնցում պետականության և սահմանադրականության հիմքը կոմունիզմի կառուցման գաղափարն էր և Գերմանիայում 1933-1945 թվականներին։ Գաղափարաիշխանության տեսությունը 20-րդ դարի 20-ական թվականներին մշակել են Ն. Տրուբեցկոյը, Հ. Իլյինը և այլք։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва