Jump to content

Գալիչնիկյան հարսանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահացած նախնիների հրավիրումը (քայլում են դեպի գերեզման)
Երգչախմբի ավանդական պարը

Կաղապար:Տեղեկաքարտ Իրադարձություն Գալիչնիկյան հարսանիք (մակեդոներեն՝ Галичка свадба), Գալիչնիկ (Մավրովո և Ռոստուշա համայնք) գյուղի մակեդոնական ժողովրդական հայտնի ավանդույթ՝ նշել հարսանիքը Պետրովի օրը։ 21-րդ դարում զբոսաշրջիկների կողմից այն ընկալվում է որպես գյուղի առանձնահատուկ գրավչություն և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո։

Արարողության գլխավոր անդամները 20 երիտասարդ զույգեր են (նրանց ընտրում են մրցույթային հիմունքներով), որոնք ամուսնանում են։ Մասնակիցներից գոնե մեկը պետք է ծնունդով լինի Գալիչնիկից։ Նորապսակների բոլոր հարազատները տոնախմբության ժամանակ կրում են ավանդական համազգեստ։ Հարսանիքի ժամանակ կատարվում է ավելի քան 30 հնագույն ծես, որոնցից են «свршувачка» կամ «вршачка» (նշանադրություն), «китење на куќата» (տան ծաղիկներով զարդարանքը), «ставање бајрак» (խորհրդանշանի տեղադրումը), «замесување погача» (ծիսական հացի հունցումը), «канењето на мртвите» (մահացած նախնիների հրավիրումը), «бричење на зетот» (փեսայի սափրումը), «строј по невестата» (հարսնատեսությունը), «чекањето на тапаните» (թմբկահարությունը), «свекрвино оро» (սկեսուրի պարը), «носењето на невестата на вода» (հարսին ջրի մոտ տանելը), «гледање низ прстен» (թանկագին քարով մատանու անցքից փեսային հետևելը, երբ նա գալիս է հարսի տուն) և այլն։

Հանդիսավոր արարողությունը եզրափակվում է եկեղեցում՝ երիտասարդների հարսանիքով։ Երիտասարդ աղջիկն իր նոր տուն է գալիս ձիով և խոնարհվում է շեմի ու օջախի (բուխարու) առջև, որից հետո սկսվում են բարձր և ուրախ տոնակատարությունները՝ երգեր, պարեր, հյուրասիրություն։ Յուրաքանչյուր ծիսակարգ ուղեկցվում է մեծ թվով երգերով ու պարերով։ Մինչհարսանեկան տոնակատարություններն սկսվում են մեկ օր առաջ, իսկ հարսանիքը տևում է երկու օր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Литература[խմբագրել | խմբագրել կոդը]