Գալիլեոյի ազգային աստղադիտակ
Գալիլեոյի ազգային աստղադիտակ | |
---|---|
Տեսակ | Ռիչի-Կրետիեն Աստղադիտակ |
Մասն է | Ռոկե դե լոս Մուչաչոս աստղադիտարան |
Կառավարող | Ազգային աստղաֆիզիկական ինստիտուտ |
Աստղադիտարանի կոդ | Z19 |
Երկիր | Իսպանիա[1] |
Վայր | Գարաֆիա |
ԲԾՄ | 2370 մետր[1] |
Կիզակետային երկարություն | 38,5 մետր[2] |
Կայք | tng.iac.es |
Telescopio Nazionale Galileo Վիքիպահեստում |
Գալիլեոյի ազգային աստղադիտակ (իտալ.՝ Telescopio Nazionale Galileo, TNG; կոդ՝ Z19), 3,58 մետրանոց իտալական աստղադիտակ, որը գտնվում է Իսպանիայի Կանարյան կղզիների Լա Պալմա կղզու Ռոկե դե լոս Մուչաչոս աստղադիտարանում։ Գալիլեոյի ազգային աստղադիտակը շահագործվում է «Fundación Galileo Galilei, Fundación Canaria» շահույթ չհետապնդող հաստատության կողմից՝ իտալական աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի (INAF) անունից։ Աստղադիտակն առաջին անգամ գործարկվել է 1998 թվականին և ստացել է Վերածննդի իտալացի աստղագետ Գալիլեո Գալիլեյի անունը։ Գալիլեոյի ազգային աստղադիտակում դիտարկումները կարող են առաջարկվել Իտալիայի ժամանակի հատկացման կոմիտեի (TAC) միջոցով, որը, ելնելով առաջարկների գիտական արժանիքներից, հատկացնում է առկա ժամանակի 75%-ը։ Մնացած ժամանակը գտնվում է իսպանական և միջազգային աստղագիտական համայնքների տրամադրության տակ։ Գալիլեոյի ազգային աստղադիտակը բաց է նոր առաջարկների համար տարին երկու անգամ, սովորաբար մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագիծը սկզբնավորվել է 1982 թվականին՝ նոր սերնդի աստղադիտակի նախնական ուսումնասիրությամբ, որը իտալական աստղագիտության առաջնահերթություն կտար՝ թե՛ գործիքավորման, թե՛ տեխնոլոգիայի առումով։ Ամբողջ նախագիծը բոլոր իտալական աստղաֆիզիկական ինստիտուտների և իտալական բարձր տեխնոլոգիաների մի շարք ընկերությունների համագործակցության արդյունքն է, որոնք նախագծել, մշակել և կառուցել են աստղադիտակի և դրա գործիքների մեծ մասը։ 1996 թվականի հունիսին իր բացումից ի վեր, Գալիլեոյի ազգային աստղադիտակը բաց է բոլոր իտալացի և միջազգային գիտնականների համար, ովքեր կարող են տարին երկու անգամ իրենց դիտորդական առաջարկները ներկայացնել TNG ժամանակի հատկացման հանձնաժողովին[3][4]։
Տեխնիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալիլեոյի ազգային աստղադիտակը ալտազիմուտալ անդրադարձնող աստղադիտակ է՝ Ռիչի-Կրետյենի օպտիկական կոնֆիգուրացիայով և հարթ երրորդական հայելիով, որը սնուցում է Նասմիթի երկու հակադիր օջախները։ Հեռադիտակը նախագծված է Նոր տեխնոլոգիաների հեռադիտակի (New Technology Telescope, NTT) և Լա Սիլայի աստղադիդարանում (Չիլի) գտնվող ESO 4 մետրանոց դասի աստղադիտակի հիման վրա։ Հետևաբար, աստղադիտակի օպտիկական որակն ապահովվում է օպտիկական ակտիվ համակարգով, որն իրական ժամանակում կատարում է օպտիկական բաղադրիչների ուղղումներ և փոխհատուցում, մասնավորապես, առաջնային հայելու դեֆորմացիաները, որը չափազանց բարակ է ամբողջովին կոշտ լինելու համարtng[4]։
Գալիլեոյի ազգային աստղադիտակի դիտողական տվյալների վրա հիմնված գիտությունը բազմազան է։ Առաջարկվող դիտորդական ծրագրերն անցնում են Արեգակնային համակարգի մոլորակների և փոքր մարմինների ուսումնասիրությունից մինչև տիեզերական հետաքրքրություն ներկայացնող հետազոտություններ (օրինակ՝ Տիեզերքի լայնածավալ կառուցվածքը և գալակտիկաների համակարգերը)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cosentino, R., et al.։ Harps-N։ the new planet hunter at TNG, Proceedings of the SPIE, Volume 8446, article id. 84461V, 20 pp. (2012)
- Ghedina, A., et al.։ Celebrating 20 years of scientific and technical results with the INAF-TNG Telescope, Proceedings of the SPIE, Volume 10704, id. 107041A 14 pp. (2018)
- Harutyunyan, A., et al.։ GIANO-B online data reduction software at the TNG, Proceedings of the SPIE, Volume 10706, id. 1070642 6 pp. (2018)
- Poretti, E.։ The TNG and its instruments after 20 years of operations, in Protoplanetary disks seen through the eyes of new-generation high-resolution instruments. Proceedings of the conference held 25-28 June, 2018 in Rome, Italy. Online at jedi2018, id. 28
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 TNG Technical Specifications
- ↑ Telescopio Nazionale GALILEO
- ↑ 3,0 3,1 «Telescopio Nazionale Galileo». Instituto de Astrofísica de Canarias • IAC (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 4,0 4,1 «TNG :: Info». www.tng.iac.es. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.