Գագիկ Համբարձումյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | ոստիկան |
Գագիկ Սարգսի Համբարձումյան (հունվարի 30, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Ծառայությունը ոստիկանությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978-1980 թթ. - Շահումյանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ։
- 1980-1982 թթ. - Երևանի ՆԳ վարչության քննչական բաժնի քննիչ։
- 1982-1985 թթ. - ՀԽՍՀ ՆԳՄ քննչական վարչության քննչական մասի քննիչ, ապա ավագ քննիչ։
- 1985-1989 թթ. - ՀԽՍՀ ՆԳՄ քննչական վարչության քննչական մասի կարևորագույն գործերով ավագ քննիչ։
- 1989-1990 թթ. - ՀԽՍՀ ՆԳՆ քննչական վարչության քննչական մասի պետ։
- 1990-1991 թթ. - ՀՀ ՆԳՆ Երևանի քաղաքային վարչության Մաշտոցի ՆԳ բաժնի պետ։
- 1991-1992 թթ. - ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ-քննչական վարչության պետ։
- 1993-1996 թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, 1996 թ. զորացրվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր։
- 1997 թ. կրկին ծառայության է անցել ՀՀ ՊՆ համակարգում։
- 1998-1999 թթ. - Երևան քաղաքի ՆԳ վարչության Արաբկիրի ՆԳ բաժնի պետ։
- 1999-2007 թթ. - ՀՀ ՆԳՆ, ապա ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ։
- 2007 թ. դեկտեմբերի 15-ից - 2014 թ. հոկտեմբերի 3-ը - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-քննչական գլխավոր վարչության պետ։
- 2014 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից[1]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թ. շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
- 2006 թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում։
- 2009 թ. խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի։