Գագիկ Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Համբարձումյան
Ծնվել էհունվարի 30, 1955(1955-01-30) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունոստիկան

Գագիկ Սարգսի Համբարձումյան (հունվարի 30, 1955(1955-01-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Ծառայությունը ոստիկանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978-1980 թթ. - Շահումյանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ։
  • 1980-1982 թթ. - Երևանի ՆԳ վարչության քննչական բաժնի քննիչ։
  • 1982-1985 թթ. - ՀԽՍՀ ՆԳՄ քննչական վարչության քննչական մասի քննիչ, ապա ավագ քննիչ։
  • 1985-1989 թթ. - ՀԽՍՀ ՆԳՄ քննչական վարչության քննչական մասի կարևորագույն գործերով ավագ քննիչ։
  • 1989-1990 թթ. - ՀԽՍՀ ՆԳՆ քննչական վարչության քննչական մասի պետ։
  • 1990-1991 թթ. - ՀՀ ՆԳՆ Երևանի քաղաքային վարչության Մաշտոցի ՆԳ բաժնի պետ։
  • 1991-1992 թթ. - ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ-քննչական վարչության պետ։
  • 1993-1996 թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, 1996 թ. զորացրվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր։
  • 1997 թ. կրկին ծառայության է անցել ՀՀ ՊՆ համակարգում։
  • 1998-1999 թթ. - Երևան քաղաքի ՆԳ վարչության Արաբկիրի ՆԳ բաժնի պետ։
  • 1999-2007 թթ. - ՀՀ ՆԳՆ, ապա ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ։
  • 2007 թ. դեկտեմբերի 15-ից - 2014 թ. հոկտեմբերի 3-ը - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-քննչական գլխավոր վարչության պետ։
  • 2014 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից[1]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]