Բրժևնովսկի վանք
Բրժևնովսկի վանք Břevnovský klášter | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | աբբայություն և վանք |
Երկիր | Չեխիա |
Տեղագրություն | Չեխիա, Պրահա |
Դավանանք | կաթոլիկություն |
Վանականություն | Բենեդիկտյան միաբանություն |
Թեմ | Պրահայի թեմ |
Օծման թվական | մոտ 993 թվական |
Հիմնական ամսաթվերը | 993 |
Ժառանգության կարգավիճակ | Չեխիայի ազգային հուշարձան և Չեխիայի մշակույթի հուշարձան |
Նվիրված | Margaret the Virgin? |
Հիմնադիր | Adalbert of Prague? |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | մոտ 993 թվական |
Břevnov Monastery Վիքիպահեստում | |
brevnov.cz |
Բրժևնովսկի վանք (չեխ․՝ Břevnovský klášter), տղամարդկանց համար նախատեսված առաջին բենեդիկտյան վանքը Պրահայում, որը գտնվում է Բրժևնով թաղամասոում։
Հիմնադրվել է 993 թվականին՝ Չեխիայի իշխան Բոլեսլավ II-ի և եպիսկոպոս Ադալբերտ Պրահացու հրամանով։
1991 թվականից այն հայտարարվել է ազգային մշակութային հուշարձան Չեխիայի Հանրապետության տարածքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ լեգենդի՝ Բոլեսլավ II-ը և Վոյտեխը գարնանային զբոսանքի ժամանակ հանդիպում են իրար և նրանց խոսակցությունից պարզ է դառնում, որ նրանք երկուսն էլ փորձում էին նույն տղանքում վանք կամ որևէ կրոնական տաճար գտնել։
Վանքը կոչվել է նրանց հանդիպման վայրի՝ Բրժևնովսկի անունով։ 11-րդ դարում փայտե շինությունը փոխարինվել է քարե ռոմանական բազիլիկի, որը կրում էր Սուրբ Մարգարիտայի անունը։ Չեխիայի թագավորության տարիներին կոնվենտը կարևոր դեր է խաղացել ոչ միայն որպես կրոնական և մշակութային կառույց, այլ նաև որպես մեծ գրադարան։
1420 թվականին Հուսյան հեղափոխական շարժման և հյուսիսային պատերազմների շրջանում վանքը այրել է և դրա արժեքը՝ որպես կրոնական կառույց կտրուկ նվազել է։
Միջնադարյան ժամանակահատվածում միջոցների բացակայության պատճառով վանքը երկար ժամանակ մնացել է անմխիթար վիճակում։
Այն վերակառուցվել է 18-րդ դարի սկզբին՝ Դանիել Զինկե վանահոր նախաձեռնությամբ։ Վանքը վերակառուցվել է բարոկկո ճարտարապետական ոճով։
1708-1836 թվականներին վանքը շարունակաբար վերանորոգվել է՝ հասնելով բազիլիկի մակարդակի։ 1950 թվականից վանքը վերսկսել է իր կրոնական առաքելությունը Պրահայում՝ աբբահայր Անաստազ Օպասեկի գլխավորությամբ։
Բրժևնովսկի վանական համալիրը կարևոր դեր է խաղում Չեխիայի մշակույթում և համարվում է Չեխիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի օբյեկտի թեկնածու։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Macht, Jiří,Tryml, Michal. Praha 6: Prague 6. Praha: Městská část Praha 6; 1994 isbn 80-901388-0-6
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- M.Vilimkova — P.Preiss: Ve znamení břevna a růží : historický, kulturní a umělecký odkaz benediktinského opatství v Břevnově, Praha 1989. ISBN 80-7021-013-3
- K.Maly (vyd.): 993-1993. Milénium břevnovského kláštera: sborník statí o jeho významu a postavení v českých dějinách. Praha 1993. ISBN 80-7066-766-4