Բրաունինգի տարբերակը (ֆիլմ, 1951)
Բրաունինգի տարբերակը անգլ.՝ The Browning Version | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | դրամա[1][2] |
Հիմք | Բրաունինգի տարբերակը |
Թվական | 1951 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էնթոնի Ասքուիթ[1][2] |
Պրոդյուսեր | Էրլ Սենթ Ջոն |
Սցենարի հեղինակ | Թերենս Ռեթիգեն |
Դերակատարներ | Մայքլ Ռեդգրեյվ[2], Ջին Քենթ[2], Նայջել Պատրիկ[2], Ուիլֆրիդ Հայդ-Ուայթ[2], Բիլ Թրևերս, Ռոնալդ Հովարդ[2], Սառա Լոսոն, Ջուդիթ Ֆերս և Փիթեր Ջոնս |
Օպերատոր | Դեսմոնդ Դիքինսոն |
Երաժշտություն | Առնոլդ Բաքս |
Մոնտաժ | Ջոն Դ. Գաթրիջ |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 90 րոպե |
Բրաունինգի տարբերակը, Թերենս Ռաթիգանի 1948 թվականի նույնանուն պիեսի վրա հիմնված 1951 թվականին արտադրության բրիտանական ֆիլմ։ Ռեժիսորն էր Էնթոնի Էաքուիթն, իսկ գլխավոր դերասանը՝ Մայքլ Ռեդգրեյվը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդրյու Քրոքեր-Հարիսը ծերացող ուսուցիչ է անգլիական հանրակրթական դպրոցում և ստիպված է թոշակի անցնել վատ առողջության պատճառով։ Ֆիլմն, ինչպես և պիեսը, պատմում է իր պաշտոնում ուսուցչի վերջին մի քանի օրերի մասին, երբ նա սկսում է համակերպվել ձախողված ուսուցիչ լինելու փաստի հետ։ Կնոջ անհավատարմությունն ու գիտակցումը, որ նրան ատում են և՛ աշակերտները, և՛ դպրոցի աշխատակազմը ավելի է թուլացնում իրեն։
Սառնասիրտ Քրոքեր-Հարիսի շրջադարձային պահն իր աշակերտ Թեփլոուի անսպասելի բաժանման նվերն էր, որը Ռոբերտ Բրաունինգի Agamemnon պիեսի թարգմանությունն է, որը նա մակագրել է «Աստված հեռվից նրբանկատորեն է նայում նուրբ ուսուցչին» հունական արտահայտությամբ։
Գրքի և պիեսի միջև տարբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաթիգանի սցենարն ավելի երկար է քան պիեսը, որն ավարտվում է Քրոքեր-Հարիսի Թեփլոուի նվերից առաջացրած արտասվալից ռեակցիայով։ Իսկ պիեսն ավարտվում է Քրոքեր-Հարիսի դպրոցին ուղղված բաժանման խոսքերից առաջ։ Ֆիլմը ցույց է տալիս ճառը, որի ժամանակ նա ընդունում է իր սխալները և աշակերտները նրան ջերմորեն ծափահարում են։ Ֆիլմն ավարտվում է Քրոքեր-Հարիսի և Թեփլոուի միջև խոսակցությամբ և առաջարկությամբ, որ Քրոքեր-Հարիսը կավարտի Agamemnon պիեսի իր թարգմանությունը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Ռեդգրեյվ-Էնդրյու Քրոքեր-Հարիս
- Ջին Քենթ-Էնդրյուի կին՝ Միլի
- Նայջլ Փեթրիք-Միլիի սիրեկան Ֆրենք Հանթեր, որը նաև Էնդրյուի կոլեգան է
- Ռոնալդ Հաուըրդ-Գիլբերտ
- Ուիլֆրիդ Հայդ-Ուայթ-տնօրեն
- Բրայըն Սմիթ-Թեփլոու
- Բիլ Թրեվըրս-Ֆլեչեր
- Ջուդիթ Ֆըրս-Տիկին Ուիլիամսոն as Mrs. Williamson
- Փիթեր Ջոնս-Քարսթերս
- Սառա Լոսըն-Բեթի Քարսթերս
- Սքոթ Հերոլդ-Ուիլիամսոն
- Փոլ Մեդլընդ-Ուիլսոն
- Այվըն Սեմսըն-Լորդ Բեքստեր
- Ժոզեֆին Միդլթոն-տիկին Ֆրոբիշեր
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեթիգանն ու Էսքուիթը սկզբից դժվարանում էին գտնել պրոդյուսերներ, որոնք ցանկանում էին պիեսը ֆիլմ դարձնել մինչև Ըրլ սուրբ Ջոնին հանդիպելը։ Միլիի դերը սկզբնապես պետք է խաղար Մարգարետ Լոքվուդը։ Ֆիլմը նկարահանվել է Pinewood Studios կինոստուդիայում։ Դպրոցի տեսարանները նկարահանվել են Դորսեթ կոմսության Շերբորն քաղաքի Շերբորն դպրոցում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաղթած
- 1951 թվականի Կաննի կինոփառատոն[3]
- Լավագույն դերասան (Մայքլ Ռեդգրեյվ)
- Լավագույն սցենար
- Բեռլինի առաջին միջազգային կինոփառատոն[4]
- Բրոնզե արջ (Դրամա)
- Փոքր բրոնզե թավա
- Առաջադրված
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0043362/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.filmaffinity.com/en/film670646.html
- ↑ 3,0 3,1 «Festival de Cannes: The Browning Version». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «1st Berlin International Film Festival: Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Browning Version»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Criterion Collection essay by Geoffrey Macnab on the 1951 film
|