Բուրիմե
Բուրիմե (ֆրանսերեն՝ bouts-rimés «հանգավորված վերջավորություններ»), նախօրոք տրված նույնահանգ, բայց թեմատիկորեն անհամապատասխան բառերով կազմված ոտանավոր։
Բուրիմեի ձևը առաջացել է Ֆրանսիայում (17-րդ դ.)։ Առիթ է հանդիսացել դիպվածը. ոմն պոետ Դյուլո հայտարարում է, որ կորցրել է 300 սոնետների ձեռագիրը։ Թիվը կասկած է հարուցում, և Դյուլոն խոստովանում է որ ոչ թե 300 սոնետ է կորցրել, այլ նախապատրաստել է դրանց համար հանգեր։ Շատ սոնետների հանգերը հայտնի էին, և նրա բարեկամները որոշում են օգնել՝ պատրաստի հանգերով սոնետներ գրել։ Այդպես առաջացավ բուրիմեի ձևը՝ որպես բանաստեղծման խաղ։ Այն ժողովրդականություն էր վայելում 17-18-րդ դարերում «սալոնային թեթև պոեզիայում»։
19-րդ դարում Ալեքսանդր Դյուման կազմակերպեց բուրիմեի մրցույթ, որի արդյունքները՝ 350 մասնակիցների ոտանավորներ, հրատարակվեցին 1864-ին։
Հայտնի է, որ գիտական աշխատանքների կատարման ընդմիջումներին Բուրիմեով էին զբաղվում Ս. Ղազար կղզու Մխիթարյան միաբանության այրերը։ Բուրիմեով ստացված հայտնի նախադասությունն է ընկած սյուրռեալիզմի հիմքում՝ Էլեգանտ դիակը մաճառ կխմի[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 116-117.