Բուտրոնի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուտրոնի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորGatika?
Երկիր Իսպանիա
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Իրադարձություններշինարարություն
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Butroe Վիքիպահեստում

Բուտրոն (իսպ.՝ Castillo de Butrón), ամրոց Իսպանիայի հյուսիսում՝ Բիսկայան նահանգի Գատիկա քաղաքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան շինություն է, կառուցվել է 11-րդ դարում։ 14-րդ դարում այստեղ ապրել է Էնրիկե Անուժը։ Հետո Բուտրոնը մոռացության է մատնվել 300 տարի, և միայն 19-րդ դարում մարկիզ դե Տորեսիլին որոշել է վերաշինել ամրոցը։ Վերակառուցման համար միջոցներ նա հավաքել է տեղի բնակիչներից։ Միջոցները քիչ են եղել, և կառուցողական աշխատանքները երկարաձգվել են։ Հետո ամրոցն անցել է հերցոգ Մեդինասելին, այնուհետև հերցոգուհի Կարդոնին։ 1787 թվականին ամրոցի է վերափոխման աշխատանքներ է կատարել մարկիզ դե Կուբասը։ Ամրոցն ունի հեքիաթային տեսք։ Այն կառուցվել է Բավարիայի ամրոցի օրինակով։ Ամրոցն առավելապես աչքին հաճելի գեղեցիկ շինություն է, քան բնակության վայր։ Աշտարակները ունեն ներքին կապեր։ Շենքը շրջապատված է պուրակով, որտեղ կան արմավենիներ և էկզոտիկ բուսականություն։ Քեյթ Միդլտոնի երազանքն էր Դեվիդ Ֆերալդի հետ ամուսնանալ հեքիաթային ամրոցում, այդպես էր նա ասել BBC-ի հարցազրույցում։ Մոռացության մատնված ամրոցը, որոշ ժամանակ անց վերակառուցվելով, բացվել է հանրության համար։ 2005 թվականի նոյեմբերին շենքը գնվել է առևտրական գործակալության կողմից 1,629,743 եվրոյով[1], բայց այն գտնվում է իսպանական պետության պաշտպանության ներքո որպես պատմական արժեք ներկայացնող կառույց։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Castle purchased by INBISA (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուտրոնի ամրոց» հոդվածին։