Բուդատինյան ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | շատո և դղյակ |
Վարչական միավոր | Ժիլինա[1] |
Երկիր | Սլովակիա[1] |
Կառուցված | 13-րդ դար[1] |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն[1] |
Budatín Castle Վիքիպահեստում |
49°14′07″ հս․ լ. 18°43′47″ ավ. ե.HGЯO
Բուդատինյան ամրոց (սլովակ.՝ Budatínsky hrad), Ժիլինայում գտնվող ամրոց։
Գտնվելու վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ժիլինե քաղաքի Վագ և Կիսուցա գետերի մոտակայքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը կառուցվել է ժայռոտ բլրի վրա 13-րդ դարի երկրորդ կեսին։ Կառուցվել է Վագ և Կիսուցա գետերի միախառնման վայրում։ Այստեղով է անցել դեպի Հունգարիա տանող առևտրական ճանապարհը։ Ի սկզբանե, Բուդատին ամրոցը եղել է թագավորական:14-րդ դարի սկզբին բերդին տիրացավ Մատուշ Չակը։ 1487-1798 թվականներին տիրապետել են (փոքր ընդմիջումով) Սլովակիայի ազնվական սունի ցեղը (Suňogovci, Գաշփար Սունեգի հետնորդները)։ որոշ ժամանակ ամրոցին տիրացել են ավազակները, սակայն 1545 թվականին տիրացել է Յուրայ Սունեգին:1551 թվականին ամրոցը վերակառուցվել է Վերածննդի ժամանակաշրջանի ոճով։ 1715 թվականին ամրոցի շրջակայքի այգին կտրվեց:1745 թվականին այգում կառուցվել է Բարոկկո ոճի մատուռ։
1798 թվականին Սունեգովեցիների տոհմի անկումից հետո Բուդատին ամրոցը մինչև 1945 թվականը պատկանում էր Չակի (Csáky[2]) ընտանիքին, որը Հունգարական Չակ (Csák) տոհմի ճյուղերից մեկն էր։1870 թվականին Չակին ամրոցը կառուցել է կլասիցիզմի ոճով։ Երկրորդ ամրոցը կառուցվել է 1922-1923 թվականներին։ Վերջին տերը Գեզա Չակին էր[3]։ Ամրոցը առգրավվել է 1945 թվականին Չեխոսլովակիայի կողմից։
2007 թվականից ամրոցում է տեղակայված Պովաժի թանգարանը։