Բորիս Կուլիկով
Բորիս Կուլիկով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1937 |
Ծննդավայր | Սեմիկարակորսկ, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 5, 1993 (55 տարեկան) |
Վախճանի վայր | Սեմիկարակորսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Բորիս Նիկոլաևիչ Կուլիկով (ռուս.՝ Бори́с Никола́евич Кулико́в, օգոստոսի 28, 1937, Սեմիկարակորսկ, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 1993, Սեմիկարակորսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), խորհրդային ռուս բանաստեղծ, արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության, Ռուսաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Կուլիկովը ծնվել է 1937 թվականին Սեմիկարակորսկի կայանում՝ Դոնի կազակների ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմը սկսվելուց հետո ապագա բանաստեղծի հայրը՝ Նիկոլայ Ֆիլիմոնովիչ Կուլիկովը, մեկնել է ռազմաճակատ։ Երբ նացիստական զորքերը մոտեցել են Սեմիկարակորսկին, Բորիսի մայրը՝ Ալեքսանդրա Ալեքսանդրովնան, մահացու վիրավորվել է ռումբերի բեկորից[1]։ Որբացած երեխաները մնացել են իրենց տատիկի հետ, նրա հետ միասին ապրել օկուպացիան։ Մի անգամ ոստիկանները ներխուժել են տուն և տատիկին տարել բաժին, որտեղ նրան մտրակներով դաժան ծեծի են ենթարկել։ Որդու թաղումից հետո նրա ուժերը սպառվել են, ու տատիկը մահացել է։ Դրանից հետո Բորիսի քրոջը՝ Էլլային, մորաքույր Աննան տարել է Հեռավոր Արևելք, իսկ Բորիսը մնացել է մորաքույր Եկատիրինա Ֆիլիմոնովնայի մոտ, որը չորս երեխա ուներ։ Նրա մասին հիշողությունը Բորիս Կուլիկովը պահպանել է կյանքի ընթացքում՝ նրան նվիրելով «Սրտի հիշատակ» վեպը, որը բաղկացած է «Մորաքույրը Կատյան», «Բորիս Գոդունովը և Գեղեցկուհի Վասիլիսան» և «Մերոնք եկան» նորավեպերից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բորիսի հայրը վերադարձել է Ֆաշիստական գերությունից և ամուսնացել մորաքույր Աննայի հետ, ով Էլլայի հետ վերադարձել էր Հեռավոր Արևելքից։ Այսպիսով ընտանիքը վերամիավորվել է։
Կուլիկովը տեղական թերթում տպագրվել է դեռևս դպրոցական տարիներին, գրել է «Պիոներական ճշմարտություն» թերթում։
Դպրոցն ավարտելուց հետո Բորիս Կուլիկովն ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը[2]։ Ուսումնասիրության ընթացքում մասնակցել է իր ընկերների հետ ստեղծված «СТИФ» ուսանողական թատրոնի ներկայացումներին։ Միևնույն ժամանակ Ռոստովի մարզի թերթերում և ամսագրերում լույս են տեսել Կուլիկովի առաջին բանաստեղծությունները։
Կուլիկովը փորձել է շատ մասնագիտություններ. աշխատել է որպես կոմբայնավար, փականագործ, որմնադիր, ասֆալտապատող, քար ջարդող արհեստանոցի վարպետ[3]։ 1964 թվականին հրապարակվել է Կուլիկովի առաջին հավաքածուն։ Հատկանշական է, որ այն լույս է տեսել ոչ թե Ռոստիզդատում, այլ Մոսկվայում, «Երիտասարդ գվարդիա» հրատարակչությունում։ 1968 թվականին «Խորհրդային գրող» հրատարակչությունում տպագրված «Вербохлёст» գրքի համար Կուլիկովին ընդունել են ԽՍՀՄ գրողների միություն։ Այնուհետև գրում է մի շարք պատմություններ՝ շարունակելով նաև բանաստեղծություններ գրել։
Խորհրդային Միության փլուզումից հետո Կուլիկովը դարձել է Ռուսաստանի գրողների միության անդամ։
Ապրել է Սեմիկարակորսկ քաղաքում։
Բորիս Կուլիկովը լրջորեն մտահոգված էր վերակառուցման և երկրի փլուզման համար։ 1993 թվականի փետրվարին Ելցինի ելույթը դիտելու ժամանակ ինսուլտ է ստացել[4] և մարտի 5-ին մահացել է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Ա. Շոլոխովի անվան մրցանակ, 1994 (հետմահու)[5]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականին Սեմիկարակորսկ քաղաքում տեղադրվել է Բորիս Նիկոլաևիչ Կուլիկովի կիսանդրին (հեղինակ՝ Իվան Մասլիչենկո)[6]։
- 2007 թվականից Սեմիկարակորսկում ամեն տարի կազմակերպվում է «Կուլիկովյան աշուն» միջոցառումը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Огрызко В. В. Русские писатели. Современная эпоха. - М.: Литературная Россия, 2004. - 552 с.
- Казьмин Л. М. Эх, Борис Николаевич! Голова! Золотой человек! // Казьмин Л. М. Колодец. - Ростов н/Д: Новая книга, 2008. - С. 233-235. - 284 с.
- Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 151-154. - 288 с. - 10 000 экз.
- Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 207-210. - 416 с. - 20 000 экз.
- Котовсков В. Я. Человек с распахнутой душой. К 70-летию Бориса Куликова // Наше Время. - 28 августа 2007.
- Котовсков В. Я. Читатели-земляки о творчестве Бориса Куликова // Дон. - 1976. - № 11. - С. 167-170.
- Юдин Л. «На своей земле живём…» // Молот. - 2 июля 1981.
- Блынский Д. И. Поэт идет с Дона // Правда. - 11 января 1965.
- Рогачёв А. А. «Судить себя со строгостью» // Молот. - 27 февраля 1965.
- Гейдеко В. А. Три новых знакомства // Литературная газета. - 2 марта 1965.
- Маляков А. [Рецензия на сборники стихов «Сенокосеая пора» и «Вербохлёст»] // Октябрь. - 1969. - № 3. - С. 221-223.
- Мезенцев М. Т. Драма у Акимовой косы // Комсомолец. - 4 января 1972.
- Королёв С. А. Первая борозда // Молот. - 13 апреля 1973.
- Гриценко А. И. Родные и близкие // Дон. - 1973. - № 10. - С. 178-179.
- Сарафанников Н. И. Отдай сердце людям // Москва. - 1975. - № 1. - С. 222-223.
- Тер-Маркарьян А. А. [Рецензия на сборник стихов «Поле Куликово»] // Дон. - 1974. - № 10. - С. 187-188.
- Енишерлов В. П. Не только об охоте на волка // Огонёк. - 1975. - № 3. - С. 30.
- Шугаев В. М. Взаймы, без отдачи // Литературная газета. - 19 марта 1975. - С. 6.
- Сурганов В. А. [Тема деревни в творчестве писателей Дона] // Дон. - 1982. - № 11. - С. 22-25.
- Луконин С. М. [Рецензия на повесть «Быстрина»] // Молодая гвардия. - 1977. - № 8. - С. 308-310.
- Котовсков В. Я. Художник донской стороны // Комсомолец. - 15 июля 1980.
- Сухорученко Г. А. Связь времён // Литературная Россия. - 17 февраля 1984. - С. 22.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Куликова М. (14 августа 2008). «Истинный сын Земли своей (Воспоминания дочери Куликова)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 151. - 288 с. - 10 000 экз.
- ↑ Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 207. - 416 с. - 20 000 экз.
- ↑ Культура Дона в лицах: Экскл. досье / Редкол.: Ф. Ф. Баев и др.. — Ростов н/Д: Ростиздат, 1997. — С. 421. — 431 с. — ISBN 5-7509-0818-6.
- ↑ Лауреаты Международной премии им. М. А. Шолохова в области литературы и искусства за десять лет со дня основания премии // Слово. — 2003. — № 4.
- ↑ Бюсты известных земляков, Б. Н. Куликов
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Борис Николаевич Куликов
- Борис Николаевич КуликовԱրխիվացված 2013-11-13 Wayback Machine на сайте Администрации города Семикаракорска
|
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Մարտի 5 մահեր
- 1993 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս հրապարակախոսներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով