Բոսնիա և Հերցեգովինայի խոհանոց (բոս․՝ Bosanska kuhinja), Արևմուտքի և Արևելքի խոհանոցների ազդեցությունների միջև հավասարակշռված խոհանոց։ Սնունդը սերտորեն առնչվում է նախկին Հարավսլավիայի, Միջին Արևելքի, միջերկրածովյան և բալկանյան մյուս ժողովուրդների խոհանոցներին։
Բոսնիական խոհանոցը օգտագործում է բազմաթիվ համեմունքներ, բայց չափավոր քանակությամբ։ Կերակրատեսակներից շատերը թեթև են, եփվում են մեծաքանակ ջրով, սոուսները ամբողջությամբ բնական են, բաղկացած մեծ մասամբ բանջարեղենի հյութերից։ Տիպական բաղադրամասեր են կարտոֆիլը, լոլիկը, սոխը, սխտորը, ոչ կծու պղպեղը, վարունգը, դդմիկը, գազարը, կաղամբը, ուտելի սունկերը, սպանախը, կանաչ և չոր ընդեղենը, սալորները, կաթը, աղացած, ոչ կծու կարմիր պղպեղը, պավլակա կոչվող կաթնասերը, կայմակը։ Մսով տիպական կերակրատեսակները պատրաստվում են գլխավորապես տավարի, ոչխարի, գառան մսից՝ համաձայն իսլամական սննդակարգի, թեև բոսնիացի խորվաթներն ու բոսնիացի սերբերը օգտագործում են նաև խոզի միս։ Տեղական առանձնահատուկ ուտեստներից են չևապին (կան չևապչիչին), բուրեկը, դոլման, սարման,. փիլաֆը, գուլաշը, այվարը, մի ամբողջ շարք արևելյան անուշեղեն; Տեղական լավագույն գինիները պատրաստվում են Հերցեգովինայում, որտեղ կլիման բարենպաստ է խաղող աճեցնելու համար։ Սալորի, խնձորի օղին՝ ռակիան, արտադրում են Բոսնիայում։
Միս՝ սաչի տակ (meso ispod sača) – գառան, հորթի կամ այծի միս՝ խորոված մետաղյա կամ խոցեղեն կափարիչի տակ. փայտածուխի կույտը այրվում է կափարիչի վրա
Փիլաֆ (pilaf) - յուղով բովված բրինձ կամ ձավար, ապա եփված համեմված արգանակում
Burek – մսով լցոնված պարուրաձև խմորեղեն, որ մատուցվում է մաս-մաս արված։ Նունատիպ ուտեստը եթե լցոնված է պանրով, կոչվում է սիրնիցա sirnica, սպանախով ու պանրով՝ զելյանիցա zeljanica, դդմիկով՝ տիկվենյացա tikvenjača, կարտոֆիլով՝ կրոմպիրուշա krompiruša: Այս բոլոր տարբերակները մի ընդհանուր անվանում ունեն՝ պիտա pita (բոսնիերեն՝ "կարկանդակ")
Սարմա – աղացած միս ու բրինձ՝ փաթաթված կաղամբի թերերում
Ռաշտիկա - աղացած մսի ու բրնթի հառնուրդ՝ փաթաթված կալեի տերևներով
Գրահ – խաշած միս ու ընդեղեն
Յափրակ – խաղողի տերևով փաթաթված աղացած միս ու բրինձ
Մուսակա – տապակած շերտ-շերտ կարտոֆիլ կամ սմբուկ, կաղամբ և աղացած տավարի միս
Bosanski Lonac – դրսում կրակի վրա բոսնիական ձևով եփված միս