Բոսնիա և Հերցեգովինայի խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Բոսնիա և Հերցեգովինայի խոհանոց
Տեսակnational cuisine?
Cuisine of Bosnia and Herzegovina Վիքիպահեստում

Բոսնիա և Հերցեգովինայի խոհանոց (բոս․՝ Bosanska kuhinja), Արևմուտքի և Արևելքի խոհանոցների ազդեցությունների միջև հավասարակշռված խոհանոց: Սնունդը սերտորեն առնչվում է նախկին Հարավսլավիայի, Միջին Արևելքի, միջերկրածովյան և բալկանյան մյուս ժողովուրդների խոհանոցներին:

Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիական խոհանոցը օգտագործում է բազմաթիվ համեմունքներ, բայց չափավոր քանակությամբ: Կերակրատեսակներից շատերը թեթև են, եփվում են մեծաքանակ ջրով, սոուսները ամբողջությամբ բնական են, բաղկացած մեծամասամբ բանջարեղենի հյութերից: Տիպական բաղադրամասեր են կարտոֆիլը, լոլիկը, սոխը, սխտորը, ոչ կծու պղպեղը, վարունգը, դդմիկը, գազարը, կաղամբը, ուտելի սունկերը, սպանախը, կանաչ և չոր ընդեղենը, սալորները, կաթը, աղացած, ոչ կծու կարմիր պղպեղը, պավլակա կոչվող կաթնասերը, կայմակը: Մսով տիպական կերակրատեսակները պատրաստվում են գլխավորապես տավարի, ոչխարի, գառան մսից՝ համաձայն իսլամական սննդակարգի, թեև բոսնիացի խորվաթներն ու բոսնիացի սերբերը օգտագործում են նաև խոզի միս: Տեղական առանձնահատուկ ուտեստներից են չևապին (կան չևապչիչին), բուրեկը, դոլման, սարման,. փիլաֆը, գուլաշը, այվարը, մի ամբողջ շարք արևելյան անուշեղեն; Տեղական լավագույն գինիները պատրաստվում են Հերցեգովինայում, որտեղ կլիման բարենպաստ է խաղող աճեցնելու համար: Սալորի, խնձորի օղին՝ ռակիան, արտադրում են Բոսնիայում:

Մսով խորտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չևապի՝ սոխով, սոմուն հացատեսակի մեջ
  • Չևապի – բոսնիական քաբաբ. գառի և տավարի խառը աղացած մսի խորոված ձողիկներ, որ մատուցվում են սոխով, կայմակով, այվարով և բոսնիական պիտա հացատեսակով
  • Պլյեսկավիցա - կարկանդակ
  • Բեգովա չորբա (բեյի խաշլամա, ռագու) – բոսնիական սիրված ապուր՝ պատրաստված մսով ու բանջարեղենով
  • Լցոնված պղպեղ կամ punjena paprika – խորոված ոչ կծու պղպեղ՝ լցոնված աղացած մսով
  • Սոգան-դոլմա – աղացած մսով լցոնված գլուխ սոխ
  • Պոպարա – եռման կաթով կամ ջրով թաթախված հաց՝ վրան սփռված կայմակով
  • Քոֆթա|Չուֆթե – մսագնդիկներ
  • Միս՝ սաչի տակ (meso ispod sača) – գառան, հորթի կամ այծի միս՝ խորոված մետաղյա կամ խոցեղեն կափարիչի տակ. փայտածուխի կույտը այրվում է կափարիչի վրա
  • Փիլաֆ (pilaf) - յուղով բովված բրինձ կամ ձավար, ապա եփված համեմված արգանակում
  • Burek – մսով լցոնված պարուրաձև խմորեղեն, որ մատուցվում է մաս-մաս արված: Նունատիպ ուտեստը եթե լցոնված է պանրով, կոչվում է սիրնիցա sirnica, սպանախով ու պանրով՝ զելյանիցա zeljanica, դդմիկով՝ տիկվենյացա tikvenjača, կարտոֆիլով՝ կրոմպիրուշա krompiruša: Այս բոլոր տարբերակները մի ընդհանուր անվանում ունեն՝ պիտա pita (բոսնիերեն՝ "կարկանդակ")
  • Սարմա – աղացած միս ու բրինձ՝ փաթաթված կաղամբի թերերում
  • Ռաշտիկա - աղացած մսի ու բրնթի հառնուրդ՝ փաթաթված կալեի տերևներով
  • Գրահ – խաշած միս ու ընդեղեն
  • Յափրակ – խաղողի տերևով փաթաթված աղացած միս ու բրինձ
  • Մուսակա – տապակած շերտ-շերտ կարտոֆիլ կամ սմբուկ , կաղամբ և աղացած տավարի միս
  • Bosanski Lonac – դրսում կրակի վրա բոսնիական ձևով եփված միս
  • Tarhana - տիպիկ բոսնիական ապուր՝ տնական մակարոնեղենով
  • Սուջուկ - (Sujuk) – համեմված երշիկի տեսակ /տավարի մսով/
  • Սուհո մեսո /Suho meso/ – բացօթյա չորացված միս՝ իտալական բրեզաոլայի նմանությամբ
  • Դոլմա - բրնձով լցոնված խաղողի տերևներ

Համեմունքներ, հացատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվար
  • Ռամադանի կարկանդակ
  • Vegeta
  • Սոմուն [1] և ռամադանի սոմուն (Ćurokot-ի սերմերով).[2]
  • Պոգացա
  • Ջևրեկ
  • Lepinja կարկանդակ
  • Ուշտիպցի

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tim Clancy, Bosnia & Herzegovina, The Bradt Travel Guide, 2004, pp. 93–97, 1-84162-094-7
  • Darra Goldstein, Kathrin Merkle (eds.)։ Culinary cultures of Europe: identity, diversity and dialogue։ Council of Europe։ էջեր 87–94։ ISBN 92-871-5744-8 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sarajevski somuni: Miris mahale, tradicije i savršenstva»։ klix.ba։ 3 September 2015 
  2. «Ramazanski somun»։ moje-zdravlje.ba։ 3 September 2015