«Bonniers Konsthall» պատկերասրահ[2] (շվեդ.՝ Bonniers Konsthall, Stockholm), Ստոկհոլմ քաղաքում գտնվող արվեստի պատկերասրահ, որը բացվել է 2006 թվականի սեպտեմբերին[3] «Maria Bonnier Dahlins stipendium» արվեստի մրցանակաբաշխության կրթաթոշակի հավակնորդների աշխատանքների ցուցադրությամբ։ Այն տեղակայված է ապակուց և բետոնից պատրաստված հինգ հարկանի եռանկյունաձև շենքում (կլորացված անկյուններով և կոր գծերով), որը նախագծվել է ճարտարապետ Յոհան Ցելսինգի կողմից[4], «Maria Bonnier Dahlins stiftelse» հիմնադրամի աջակցությամբ։
2006 թվականի սեպտեմբերին Ստոկհոլմի կենտրոնում բացվեց «Bonniers Konsthall» պատկերասրահը (կունստհալե), չնայած պատկերասրահում առաջին ցուցահանդեսները սկսել էին կազմակերպվել դեռևս տարվա սկզբին։ Պատկերասրահը մասնագիտացած էր ինչպես շվեդական, այնպես էլ արտասահմանյան (միջազգային) հեղինակների ստեղծագործությունների ցուցադրությամբ, որը փորձում էր դառնալ ժամանակակից արվեստի գեղարվեստական խնդիրները քննարկելու հավաքատեղի («շարժիչ ուժ դառնալ արվեստի մասին երկխոսությունների ստեղծման համար»)։ Այստեղ անցկացվում են հայտնի և սկսնակ նկարիչների և քանդակագործների ժամանակավոր ցուցահանդեսներ, խմբային միջոցառումները փոխարինում էին անհատական (երբեմն հետահայաց) ցուցադրություններին, հաճախ ստեղծվում էին գործեր հատուկ «Bonniers» սրահների համար։ Բացի ցուցահանդեսներից, «Bonniers Konsthall»-ը նաև կրթական գործունեություն է ծավալում ժամանակակից արվեստի բնագավառում, կազմակերպիչները ստեղծել են ինչպես հատուկ դպրոց (այնպես էլ ընտանեկան) և կազմակերպում են դասընթացներ, սեմինարներ ու շրջայցեր արվեստի սիրահարների համար։ Պատկերասրահը համագործակցում է Շվեդիայի և միջազգային մշակութային այլ հաստատությունների հետ՝ ցուցահանդեսների ստեղծման և կատալոգների հրատարակման գործում։ Հաստատությունը իր գործունեությունը սկսել է Մարիա Բոննիե Դալին (Maria Bonnier Dahlins stiftelse) հիմնադրամի ստեղծումով, երբ 1985 թվականին հաստատության հիմնադիր Ժանետ Բոնիեն ստեղծել է բարեգործական կազմակերպություն ի հիշատակ իր դստեր Մարիա Բոնիե Դալինի։ 1986 թվականից ի վեր հիմնադրամն ամեն տարի սահմանում է Մարիա Բոնիեր Դալինի անվան կրթաթոշակ, որը շնորհվում է մինչև 35 տարեկան շվեդ նկարիչներին։ Ապակե շենքը, որն ըստ մասնագետների արդուկի ձև ունի, կառուցվել է ճարտարապետ Յոհան Պիտեր Ցելսինգի (Johan Peter Folke von Celsing) նախագծով, որը Ստոկհոլմի անտառային գերեզմանատան նոր դիակիզարանային շենքի հեղինակն էր։ Պատկերասրահի շենքը գտնվում է երկաթուղու հարևանությամբ` Կենտրոնական կայարանից մի քանի րոպե հեռավորության վրա։ 2017 թվականի մայիսի վերջից մինչև օգոստոսի վերջը պատկերասրահում անցկացվել է «Another Side of the Shift» խորագրով մեծամաշտաբ ցուցահանդես, որին մասնակցել են ավելի քան ութ տասնյակ նկարիչներ, այդ թվում այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Բո Կրիստիան Լարսոնը (ծնվ. 1976), Կարլ Ֆրեդերիկ Ռոյտերսվերդը (Reuterswärd, 1934–2016), Հական Ռենբերգը և Ուլլա Վիգենը։
Gerard Byrne: a state of neutral pleasure / Catalog of an exhibition held at Whitechapel Gallery, London, January 17 - March 8, 2013 and Bonniers Konsthall, Stockholm, September 3 - November 24, 2013; ed. Kirsty Ogg. — London: Whitechapel Gallery. — 96 с. — ISBN 9780854882120