Բժշկական քարտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բժշկական քարտ, բժշկական փաստաթուղթ, որը անհրաժեշտ է առաջին հերթին հիվանդի տվյալները համակարգելու, ինչպես նաև տեղեկատվության մատչելիությունը ապահովելու համար, քանի որ հազվադեպ է հիվանդին մեկ բժիշկ բուժում։
Բժշկական քարտի ձևերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են երկու հիմնական բժշկական քարտ՝
- ամբուլատոր հիվանդի բժշկական քարտ կամ պարզապես ամբուլատոր քարտ,
- ստացիոնար հիվանդի բժշկական քարտ կամ հիվանդության պատմագիր։
Ամբուլատոր հիվանդի բժշկական քարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբուլատոր հիվանդի բժշկական քարտը կամ ամբուլատոր քարտը փաստաթուղթ է, որը կազմվում է ամբուլատոր պայմաններում հետազոտվող և բուժում ստացող հիվանդի համար։
Ստացիոնար հիվանդի բժշկական քարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացիոնար հիվանդի բժշկական քարտը կամ հիվանդության պատմագիրը փաստաթուղթ է, որը կազմվում է ստացիոնարում գտնվող յուրաքանչյուր հիվանդի համար և նախատեսված է հիվանդի՝ ստացիոնարում գտնվելու ընթացքում հիվանդության ախտորոշման, հիվանդության ընթացքի, ելքի և բուժկանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տվյալները գրանցելու համար։ Հիվանդության պատմագիրն ունի մի քանի բաժիններ՝
- տիտղոսաթերթ,
- ընդունարանի բժշկի զննման տվյալները,
- բաժանմունքի բժշկի առաջնային զննման տվյալները,
- օրագրերի գրառումները,
- լրացուցիչ հետազոտման մեթոդների արդյունքները և մասնագետների խորհրդատվությունները,
- էպիկրիզը (փուլային և դուրսգրման)։
Օրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրագրում ամենից առաջ հարկավոր է արտացոլել գանգատների դինամիկան և տարբեր օրգան-համակարգերի կողմից հայտնաբերվող փոփոխությունները։ Օրագրում կարող են լրացումներ լինել անամնեզի, հիվանդության մասին բժշկի սեփական տպավորության և հիվանդության ընթացքի վրա ազդող հավանական գործոնների վերաբերյալ, այն մասին, թե ինչպես է հիվանդը տանում բուժումը, ինչպես նաև դեղերի արդյունավետության և դրանց կողմնակի ազդեցությունների վերաբերյալ եզրակացությունը։
Ջերմաչափման թերթիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ կարևոր է ջերմաչափման թերթիկի ճիշտ ձևակերպումը, որն անհրաժեշտ է միաժամանակ գրանցել նաև օրագրում։ Ջերմաչափման թերթիկում ամրագրվում է առավոտյան և երեկոյան ժամերի մարմնի ջերմաստիճանը, կարմիր գույնով նշվում է պուլսը, անհրաժեշտության դեպքում շնչառության հաճախությունը, գրանցվում են զարկերակային ճնշման ցուցանիշները, օրական դիուրեզը և ընդունած հեղուկի քանակը (հեղուկի օրական հաշվեկշիռ), դեֆեկացիայի հաճախությունը, մարմնի զանգվածը։
Նշանակման թերթիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բաժնում բժիշկը նշում է դեղորայքային և այլ բուժումները։
Էպիկրիզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են փուլային (էտապային) և դուրսգրման էպիկրիզներ։ Փուլային էպիկրիզում պարբերաբար (7-10 օրը մեկ անգամ) գնահատվում է հիվանդի վիճակը, նշումներ են կատարվում հետագա հետազոտությունների և բուժման մեջ կատարվող փոփոխությունների վերաբերյալ։ Դուրսգրման էպիկրիզը ձևակերպվում է հիվանդին հիվանդանոցից դուրս գրելիս, որում նշվում է ախտորոշումը, սեղմ ներկայացվում է անամնեզը, զննման և հետազոտման տվյալները (ախտաբանական և տարբերակիչ ախտորոշման համար կարևոր տվյալները), նկարագրվում է բուժումը, հիվանդի վիճակի դինամիկան, նշվում են հետագա բուժկանխարգելիչ միջոցառումների, աշխատունակությունը վերականգնելու նպատակով տրված խորհուրդները։ Հատուկ նշանակություն է տրվում ախտորոշման հիմնավորմանը։