Jump to content

Բժշկական հաստատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկական հաստատություն, ընդհանուր առմամբ, ցանկացած վայր, որտեղ բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Բժշկական հաստատությունների մեջ կարող են ներառվել փոքր կլինիկաներից և բժիշկների գրասենյակներից մինչև շտապ օգնության կենտրոններ և խոշոր հիվանդանոցներ` շտապ օգնության բաժանմունքներով և վնասվածքաբանության կենտրոններով։ Երկրում կամ տարածաշրջանում առողջապահական հաստատությունների քանակն ու որակը այս ոլորտում բարգավաճման և կյանքի որակի ընդհանուր ցուցանիշներից մեկն է։ Շատ երկրներում առողջապահական հաստատությունների գործունեությունը որոշ չափով կարգավորվում է օրենքով. հաճախ կարգավորող մարմնի կողմից պահանջվում է լիցենզավորում, նախքան հաստատության գործարկումը։ Առողջապահական հաստատությունները կարող են պատկանել և շահագործվել առևտրային ձեռնարկությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, կառավարությունների և, որոշ դեպքերում, անհատների կողմից, համամասնությունները տարբերվում են ըստ երկրի[1][2][3][4][5][6][7]։

Բժշկական հաստատության աշխատանքային բեռնվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական հաստատության աշխատանքային բեռնվածությունը հաճախ օգտագործվում է դրա չափը նկարագրելու համար։

Դեղատուն

Ավստրալիայում բժշկական հաստատության աշխատանքային բեռնվածության ցուցանիշn օգտագործվում է այդ հաստատությանը տրամադրվող պետական ֆինանսավորման մակարդակը որոշելու համար։ Կառավարությունը գնահատում է հաստատությունը (կամ բժշկական պրակտիկան) SWPE –ի (Standardised Whole Patient Equivalent) արժեքով։ SWPE-ի հաշվարկը որոշվում է տվյալ հաստատություն դիմող հիվանդների վերլուծության հիման վրա։ Այս չափումը հաշվի է առնում այս հաստատությունում մատուցվող առողջապահական ծառայությունների մասնաբաժինը (դոլարով) ' յուրաքանչյուր հիվանդի համար։ Այն կախված է յուրաքանչյուր հիվանդի առանձնահատկություններից` հաշվի առնելով հիվանդների կողմից պահանջվող ծառայությունների տարբեր մակարդակները` ելնելով նրանց սեռից և տարիքից[8]։ Գործակցի կիրառելիության հիմնավորումն այն է,որ հիվանդներին անհրաժեշտ են առողջապահական ծառայությունների տարբեր մակարդակներ` կախված հիմնականում տարիքից և սեռից։ Օրինակ` միջին վիճակագրական արական սեռի հիվանդն ավելի քիչ խորհրդատվության կարիք ունի, քան նույն սեռի տարեց մարդը կամ նորածինը[փա՞ստ]։

Բժշկական հաստատությունների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժշկական հաստատություն

Հիվանդանոցը բուժհաստատություն է, որը սովորաբար տրամադրում է մասնագիտացված բուժում ստացիոնար կամ ամբուլատոր եղանակով։ Որոշ հիվանդանոցներ խիստ մասնագիտացված են և ծառայություն են մատուցում խիստ որոշակի հիվանդների։ Հիվանդանոցների այլ տեսակ կենտրոնացած է խիստ որոշակի տարիքային խմբի վրա։ Մյուսները կենտրոնացած են գերազանցապես բուժիչ և վերականգնողական խնամքի ծառայությունների վրա` ներառելով խթանող, կանխարգելիչ և կրթական դերեր` որպես առաջնային առողջապահության մոտեցման մաս։ Այսօր հիվանդանոցները սովորաբար ֆինանսավորվում են պետության, առողջապահական կազմակերպությունների կողմից (շահույթ կամ շահույթ չհետապնդող), առողջապահական ապահովագրությունների կամ բարեգործական կազմակերպությունների և նվիրատվությունների միջոցով։ Պատմականորեն, սակայն, դրանք հաճախ հիմնադրվել և ֆինանսավորվել են կրոնական պատվերների կամ բարեգործական անհատների և առաջնորդների կողմից։ Ներկայումս հիվանդանոցները համալրված են պրոֆեսիոնալ վերապատրաստված բժիշկներով, բուժքույրերով, բուժաշխատողներով և այլն, մինչդեռ պատմականորեն այս աշխատանքը սովորաբար կատարվում էր կրոնավորների կամ կամավորների կողմից[փա՞ստ]։

Բժշկական խնամքի կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահական կենտրոնները, ներառյալ կլինիկաները, բժիշկների գրասենյակները, շտապ օգնության կենտրոնները և ամբուլատոր վիրաբուժության կենտրոնները, ծառայում են որպես բուժաշխատողի հետ շփման առաջին կետ և տրամադրում են ամբուլատոր բժշկական, բուժքույրական, ատամնաբուժական և այլ տեսակի խնամքի ծառայություններ[9]։

Տարեցների տուն-ինտերնատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեցների տուն-ինտերնատները, ներառյալ բնակելի բուժման կենտրոնները և տարեցների խնամքի հաստատությունները, առողջապահական հաստատություններ են, որոնք ունեն կացարան և որոնք զբաղվում են ընդհանուր կամ մասնագիտացված բնույթի կարճաժամկետ կամ երկարաժամկետ բուժօգնությամբ[10]։

Դեղատները հաստատություններ են, որոնք զբաղվում են դեղատոմսով կամ առանց դեղատոմսոի դեղերի, ինչպես նաև բժշկական և օրթոպեդիկ ապրանքների այլ տեսակների մանրածախ վաճառքով[10]։

Բժշկական լաբորատորիա և բժշկական հետազոտության կենտրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական լաբորատորիան բուժհաստատաություն է, որտեղ փորձարկումներ են կատարվում կենսաբանական նմուշների վրա` հիվանդի առողջության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նման լաբորատորիաները կարող են կատարել այնպիսի հետազոտություներ, ինչպիսիք են մանրէաբանականը, արյունաբանականը, կենսաքիմիականը, իմունոլոգիականը, սերոլոգիականը, հիստոլոգիականը, բջջաբանականը, ցիտոգենետիկականը կամ վիրուսաբանականը[փա՞ստ]։

Կենսաբժշկական գիտահետազոտական կենտրոնը հաստատություն է, որտեղ իրականացվում են տեսական կամ կիրառական հետազոտություններ` օգնելու բժշկության ոլորտում գիտելիքների ամբողջացմանն ու ընդլայմանը[փա՞ստ]։

Բժշկական հետազոտությունները կարելի է բաժանել երկու ընդհանուր կատեգորիաների` բուժման նոր մեթոդների գնահատում (անվտանգության և արդյունավետության պարտադիր գնահատմամբ), որոնք կոչվում են կլինիկական փորձարկումներ, և հետազոտություններ, որոնք նպաստում են նոր բուժման եղանակների զարգացմանը։ Վերջինս կոչվում է նախակլինիկական հետազոտություն, եթե դրա նպատակն է հատուկ գիտելիքներ մշակել նոր թերապևտիկ ռազմավարությունների մշակման համար[փա՞ստ]։

Բուժօգնության տրամադրման մակարդակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջնային մակարդակ (բնակչության հետ առաջնային կապի հաստատություններ)․ ներառում են բուժկայանները, առողջապահական կենտրոնները, ենթակայանները/շտապ բժշկական օգնության կայանները, ամբուլատորիաները, կլինիկաները, շտապօգնության սենյակները, նախածննդյան կլինիկաները,սանիտարական բաժանմունքները, բժշկական ձեռնարկությունները, մանրածախ դեղատները և այլն։
  • Երկրորդային մակարդակ․ ամբուլատոր խնամքի հաստատություններ` մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու հնարավորությամբ։ Ներառվում են ստացիոնար հիվանդանոցները, հիվանդանոցները, բազմամասնագիտական բժշկական կենտրոնները, բժշկական համալսարանների կլինիկաները և այլն (օրինակ` վիրաբուժական, վնասվածքաբանական, հոգեբուժական, նյարդաբանական, մանկական, նեոնատոլոգիական, վարակիչ հիվանդություններ. և այլ մասնագիտացված և բազմամասնագիտական հաստատություններ)։
  • Երրորդային մակարդակ․ բարձր մասնագիտացված բժշկական կենտրոններ են, որոնք տրամադրում են մասնագիտացված բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն, այդ թվում` գիտական կենտրոններ, հիվանդանոցներ, բժշկական գիտահետազոտական ինստիտուտների կլինիկաներ և այլն (օրինակ` սրտանոթային վիրաբուժության կենտրոններ, այրվածքների կենտրոններ, վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտներ)[փա՞ստ]։

Կարևոր է նշել, որ ավելի բարձր մակարդակի կազմակերպություններում և հաստատություններում, անհրաժեշտության դեպքում, կարող է տրամադրվել ավելի ցածր մակարդակի բժշկական աջակցություն[փա՞ստ]։

Առողջության պահպանման տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • կանխարգելիչ (բժշկական-կանխարգելիչ)․ ներառում են բժշկական կանխարգելման կենտրոններ, սանիտարա-համաճարակային կայաններ, ախտահանման կայաններ և կազմակերպություններ, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոններ, բաժանմունքներ, կենտրոններ, պետական սանիտարա–համաճարակային հսկողության բաժիններ, հակաժանտախտային հաստատություններ և այլն։
  • բուժականխարգելիչ. ներառում են առողջապահական կենտրոններ, շտապօգնության սենյակներ, հիվանդանոցներ, հիվանդանոցներ, կլինիկաներ, ընտանիքի պլանավորման կենտրոններ, ծննդատներ, բազմամասնագիտական բժշկական կենտրոններ, դիսպանսերներ, ՄԻԱՎ-ի կանխարգելման կենտրոններ, առողջարաններ, դիսպանսերներ, շտապ բժշկական կենտրոններ և հիվանդանոցներ, աղետների բժշկության կենտրոններ և այլն։
  • վերականգնողական․ բժշկական, սոցիալական և այլ հատուկ հաստատություններ` բուժման և վերականգնողական կենտրոններ[փա՞ստ]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Popovich L, Potapchik E, Shishkin S, Richardson E, Vacroux A, Mathivet B. Russian Federation: Health system review Արխիվացված 2021-11-22 Wayback Machine // ЕРБ ВОЗ: Health Systems in Transition, 2011. № 13(7), стр. 1–190. ISSN 2072-3555.
  2. Шишкин С. В., Потапчик Е. Г., Салахутдинова С. К. Бюджетное финансирование федеральных учреждений здравоохранения // М.: ИЭП, 2001. — 45 с. ISBN 5-93255-005-8.
  3. Шишкин С. В., Потапчик Е. Г., Салахутдинова С. К. Бюджетное финансирование федеральных учреждений здравоохранения // М.: ИЭП, 2001. — 45 с. ISBN 5-93255-005-8.
  4. Կաղապար:БМЭ3
  5. Կաղապար:БМЭ3
  6. Կաղապար:БМЭ3
  7. Կաղապար:БМЭ3
  8. AUSTRALIAN MEDICAL WORKFORCE BENCHMARKS (PDF). Australian Medical Workforce Advisory Committee (Report). Australian Institute of Health and Welfare. January 1996. էջ 25. Արխիվացված օրիգինալից August 6, 2010.{{cite report}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  9. «Definition of Terms» (PDF). World Health Organization. Manila. 2010. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 9.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  10. 10,0 10,1 «International Standard Industrial Classification of All Economic Activities Rev.3.1». United Nations Statistics Division.