Jump to content

Բերկշիրյան խոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերկշիրյան խոզ

Բերկշիրյան խոզ, խոզերի վաղահաս ցեղատեսակներից։ Բազմացրել են Բերկշիրյան կոմսությունում տեղի ուշահաս խոշոր խոզերի և վաղահաս արու խոզերի խաչասերման ճանապարհով, մասամբ սիամական և չինական ցեղատեսակների հետ։ ՈՒնեն լայն և ուղիղ մեջք։ Ոտքերը կարճ են։ Ազդրը հասնում է մինչև կարճ և ամուր ոտքերի ցատկելու հոդերը։ Դունչը համեմատաբար կարճ է՝ վեր ցցված քթով[1]։ Սկզբում բերկշիրյան խոզերը եղել են կարմրավուն կամ ավազոտ-դարչնագույն, երբեմն `բծերով[2][3]։

1700-ականներին բուծողները բերկշիրյան խոզերի խաչասերումն իրականացրել են բրիտանական գյուղատնտեսության մեջ հայտնված չինական և սիամական խոզերի հետ։ Դրանից հետո վերջիններս ստացել են սև մաշկի գույն, ոտքերի, քթի և պոչի հատվածներում՝ սպիտակ։ Պտղաբերությունը կազմում է 8-9 խոճկորներ։ Կենդանի քաշը 200-250 կգ է։ Մատղաշների օրական միջին քաշաճը կազմում է 600-700 գ.:

Որպես սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերկշիրյան խոզերի միսը գնահատվում է հյութեղ, համեղ և ծամելու համար դյուրին։ ՈՒնի վարդագույն երանգ։ Ճարպի բարձր պարունակության շնորհիվ միսը կարելի է եփել երկար և բարձր ջերմաստիճանով[4]։ Ըստ Այովայի պետական համալսարանի սննդի գիտության պրոֆեսոր Քենեթ Պրուսայի, pH-ի պարունակությունը մսում մի փոքր բարձր է։ Վերջինս միսը դարձնում է ավելի մուգ, պինդ և համեղ։ Մսի համային ընդհանուր հատկանիշները բնութագրելիս հաշվի է առնվում ավելի շատ pH-ի բարձր քանակություննը, քան ճարպ պարունակությունը մսում[5]։

Նախկին ԽՍՀՄ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում են Կենտրոնական և Հարավային Ղազախստանի տնտեսություններում։ Ռուսաստանում առկա չեն եղել 1970 թվականից, չնայած բերկշիրյան խոզերը փորձարկվել են լիվենյան, հյուսիսկովկասյան, կեմերովյան ռուսական ցեղատեսակների աճեցման համար ։

ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում Բերկշիրյան ամերիկյան ասոցիացիան, որը հիմնադրվել է 1875 թ.-ին, բերկշիրյան է ճանաչում միայն այն խոզերին, որոնք ուղղակիորեն ներմուծվում են հաստատված անգլիական նախիրներից կամ նրանցից, որոնք ուղղակիորեն սերում եմ այդպիսի ներմուծված կենդանիներին[4]։ Ասոցիացիան խոզերի առաջին ռեգիստրն է որը ստեղծվել է, և առաջին խոզուկը գրանցվել է «Ace of Spades» անվանումով է եղել, որ որը բուծել է Վիկտորիա թագուհին[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ekarius, Carol (2009 թ․ փետրվարի 19). «Berkshire Pigs For Small Farms».
  2. American Berkshire Association (1996 թ․ ապրիլի 18). «Breeds of Livestock - Berkshire Swine».
  3. Berkshire - New Zealand Pig Breeders Association website
  4. 4,0 4,1 Zeldes, Leah A. (2010 թ․ հունվարի 27). «Eat this! Berkshire pork, a meaty heritage». Dining Chicago. Chicago's Restaurant & Entertainment Guide, Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  5. Premium (High-End) Pork Cooks Illustrated, July, 2011
  6. «History – American Berkshire Association» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 425