Բերկներ (կղզի)
Բերկներ | |
---|---|
Տեսակ | ice rise? |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
Երկարություն | 320 կմ |
Լայնություն | 150 կմ |
ԲԾՄ | 869 մետր |
Մակերես | 43 873 կմ² |
Ջրլիցի ափին | Ուեդդելի ծով |
Բերկներ կղզի կամ Բերկներ բարձունք, բարձր սառուցային կղզի Անտարկտիդայում, մոտավորապես 320 կմ երկարությամբ և 135 կմ լայնությամբ։ Հենված է պինդ հիմքերի վրա, որը գտնվում է Ուեդելի ծովի ստորջրյա բարձրության վրա[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակերեսը 43 873,1 կմ² է։ Այն տարածքով երկրորդն է Անտարկտիդայում Ալեքսանդր առաջինի հողից հետո։ Տեղակայված է Արգենտինայի տարածքային պահանջների ոլորտում։ Բերկներ կղզին համարվում է ամենահարավային կղզին աշխարհում, թեև այդ անվանումը երբեմն սխալմամբ վերագրում են Ռոսսա կղզուն։ Սակայն ի տարբերություն Ռոսսա կղզու, Բերկներին չի կարելի հասնել ծով, քանի որ այն ամբողջովին շրջապատված է խութային սառցաբեկորներով։ Կղզու ամենահյուսիսսային կետը գտնվում է բաց ծովից 17 կմ հեռավորության վրա։
Կղզու ամենաբարձր կետը 869 մ (այլ աղբյուրներում՝ 975 մ ) է։ Արևելքում Բերկներ կղզու վրայով է անցնում Ֆիլհների խութային սառցաբեկորների միջև, իսկ արևմուտքում՝ Ռոնի խութային սառցաբեկորների միջև սահմանը։ Կղզում կա երկու գմբեթաձև բարձունք։ Հյուսիսում՝ Ռեյնվարտը (698 մ), 78°19′ հվ. լ. 46°20′ ամ. ե.HGЯO իսկ հարավում՝ Թիշսենհեն (869 մ) 79°34′ հվ. լ. 45°42′ ամ. ե.HGЯO: Ինչպես նաև արևելյան կողմում կա երեք ծովախորշ, թվարկված է հյուսիսից հարավ. Մաքքարտնիի ծովախորշը, Ռոբերտսի և Սպիլհաուսի ծովախորշերը։ Կա ևս մեկ ծովախորշ՝ Գուլդը, որը գտնվում է հյուսիսային կողմում։ Բերկներ կղզին գտնվում է մայրացամաքից 150 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերկներ կղզին հայտնաբերել են ամերիկական փորձաքննության մասնակիցները՝ Երկրաֆիզիկական միջազգային տարվա (USA-IGY), որը ղեկավարում էր կապիտան Ֆ. Ռոննը, ով 1957 թ.-ի հոկտեմբերին կատարել է հետախուզական թռիչք Էլսուորտի բազայից հարավ-արևմուտք և հայտնաբերել է զգալի մի գմբեթային բարձունք, որը ամբողջովին պատված է եղել սառույցով։
1990 թ.-ին Բերկներ կղզին դարձել է շարունակական բևեռային գիտարշավների շարքի սկզբնակետ։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «На леднике Ронне». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Карта Острова Беркнер (PDF)» (PDF).
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - «Исследования в период Международного геофизического года». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերկներ (կղզի)» հոդվածին։ |
|