Բերկներ (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Picto infobox map.png
Բերկներ կղզի

Երկիր Անտարկտիդա
Ջրատարածություն Ուեդելի ծով
Մակերես 43873,1 կմ2
Ամենաբարձր կետը 869 մ
Բնակչություն 0 մարդ

Բերկներ կղզի կամ Բերկներ բարձունք, բարձր սառուցային կղզի Անտարկտիդայում, մոտավորապես 320 կմ երկարությամբ և 135 կմ լայնությամբ: Հենված է պինդ հիմքերի վրա, որը գտնվում է Ուեդելի ծովի ստորջրյա բարձրության վրա[1]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը 43 873,1 կմ² է: Այն տարածքով երկրորդն է Անտարկտիդայում Ալեքսանդր առաջինի հողից հետո: Տեղակայված է Արգենտինայի տարածքային պահանջների ոլորտում: Բերկներ կղզին համարվում է ամենահարավային կղզին աշխարհում, թեև այդ անվանումը երբեմն սխալմամբ վերագրում են Ռոսսա կղզուն: Սակայն ի տարբերություն Ռոսսա կղզու, Բերկներին չի կարելի հասնել ծով, քանի որ այն ամբողջովին շրջապատված է խութային սառցաբեկորներով: Կղզու ամենահյուսիսսային կետը գտնվում է բաց ծովից 17 կմ հեռավորության վրա:

Կղզու ամենաբարձր կետը 869 մ (այլ աղբյուրներում՝ 975 մ ) է: Արևելքում Բերկներ կղզու վրայով է անցնում Ֆիլհների խութային սառցաբեկորների միջև, իսկ արևմուտքում՝ Ռոնի խութային սառցաբեկորների միջև սահմանը: Կղզում կա երկու գմբեթաձև բարձունք: Հյուսիսում՝ Ռեյնվարտը (698 մ), 78°19′ հվ. լ. 46°20′ ամ. ե. / 78.317° հս․. լ. 46.333° ավ. ե. / 78.317; 46.333 իսկ հարավում՝ Թիշսենհեն (869 մ) 79°34′ հվ. լ. 45°42′ ամ. ե. / 79.567° հս․. լ. 45.700° ավ. ե. / 79.567; 45.700: Ինչպես նաև արևելյան կողմում կա երեք ծովախորշ, թվարկված է հյուսիսից հարավ. Մաքքարտնիի ծովախորշը, Ռոբերտսի և Սպիլհաուսի ծովախորշերը: Կա ևս մեկ ծովախորշ՝ Գուլդը, որը գտնվում է հյուսիսային կողմում: Բերկներ կղզին գտնվում է մայրացամաքից 150 կմ հեռավորության վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերկներ կղզին հայտնաբերել են ամերիկական փորձաքննության մասնակիցները՝ Երկրաֆիզիկական միջազգային տարվա (USA-IGY), որը ղեկավարում էր կապիտան Ֆ. Ռոննը, ով 1957 թ.-ի հոկտեմբերին կատարել է հետախուզական թռիչք Էլսուորտի բազայից հարավ-արևմուտք և հայտնաբերել է զգալի մի գմբեթային բարձունք, որը ամբողջովին պատված է եղել սառույցով:

1990 թ.-ին Բերկներ կղզին դարձել է շարունակական բևեռային գիտարշավների շարքի սկզբնակետ:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]