Բենի Համմադ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենի Համմադ ամրոց
Նկարագրություն
Տեսակբնակավայր, հնագիտական հուշարձան և qalat?
Վարչական միավորM'Sila Province?
Երկիր Ալժիր
Կառուցված1007
Ավերվել է1090
Քարտեզ
Քարտեզ
 Kalâa des Béni Hammad Վիքիպահեստում
Բենի Համմադ ամրոց
Beni Hammad Fort*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ալժիր
Տիպ Մշակութային
Չափանիշներ iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1980  (4 նստաշրջան)
Համար 102
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Բենի Համմադ ամրոց, որը նաև կոչվում է Բենի Համմադի «Ալ Քալա» (արաբ․՝ قلعة بني حماد‎‎‎), ամրոց-քաղաք է Ալժիրում։ Ներկայումս ավերված է, բայց 11-րդ դարում եղել է Համմադիդ դինաստիայի առաջին մայրաքաղաքը։ Այն գտնվում է Հոնդնայի սարերում, ՄˈՍիլա քաղաքից հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1,418 մետր բացարձակ բարձրության վրա։ Բենի Համմադ ամրոցը մոտ է Մաադիդ քաղաքին, Մաղրիբում, Ալժիրից մոտավորապես 225 կիլոմետր հյուսիս-արևմուտք։

1980 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1], որպես «մուսուլմանական բերդաքաղաքի վավերական պատկեր»։

Քաղաքը ներառում է 7 կիլոմետր երկարությամբ պարսպաշար։ Այն ներառում է չորս բնակելի համալիրներ և Ալժիրում կառուցված ամենամեծ մզկիթը։ Վերջինս ճարտարապետորեն նման է Կայրուանի Մեծ Մզկիթին (Թունիս)։

Պեղումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ թանկարժեք քարերը, մետաղադրամները, վկայում են Համմադ տոհմի կառավարության օրոք քաղաքակրթության բարձր մակարդակի մասին։ Էմիրի պալատը, որը հայտնի է որպես Դալ ալ-Բահր, ներառում է երեք առանձին բնակարաններ, որոնք առանձնացված են այգիներով և տաղավարներով։

Դար ալ-Բահր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դար ալ-Բահր պալատը այդպես է կոչվել ուղղանկյուն լողավազանի համար, որն ունի մոտավորապես 47-67 մետր երկարություն։ Լողավազանը շրջապատված է սյունաշարով, մուտքը՝ արևելյան կողմից է։ Պալատական համալիրից դուրս, քաղաքի արևելյան կողմում եղել են այգիներ, շուրջ 100 մետր խորությամբ։ Այգիները խորապես ուսումնասիրված չեն հնագետների կողմից, թեև հայտնաբերվել են մի շարք դեկորատիվ շատրվաններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է 1007 թվականին, Ալժիրի հիմնադիր Բուլուգին Իբն Զիրիի որդի՝ Համմադ իբն Բուլուգինի կողմից։ Քաղաքը դարձավ Համմադիդ Բերբերների մայրաքաղաքը, որը 1017 թվականից պաշարեց Զիրիդը։ 1152 թվականին մասամբ ավերվել է Ալ-Մոհադների կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]