Բենի Համմադ ամրոց
| Տեսակ | բնակավայր, հնագիտական հուշարձան և qalat? |
|---|---|
| Վարչական միավոր | M'Sila Province? |
| Երկիր | |
| Կառուցված | 1007 |
| Ավերվել է | 1090 |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
![]() | |
![]() | |
|
| |
| Beni Hammad Fort* | |
|---|---|
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
| Երկիր | Ալժիր |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | iii |
| Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
| Աշխարհամաս** | Աֆրիկա |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 1980 (4 նստաշրջան) |
| Համար | 102 |
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
| Համաշխարհային | |
Բենի Համմադ ամրոց, որը նաև կոչվում է Բենի Համմադի «Ալ Քալա» (արաբ․՝ قلعة بني حماد), ամրոց-քաղաք է Ալժիրում։ Ներկայումս ավերված է, բայց 11-րդ դարում եղել է Համմադիդ դինաստիայի առաջին մայրաքաղաքը։ Այն գտնվում է Հոնդնայի սարերում, ՄˈՍիլա քաղաքից հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1,418 մետր բացարձակ բարձրության վրա։ Բենի Համմադ ամրոցը մոտ է Մաադիդ քաղաքին, Մաղրիբում, Ալժիրից մոտավորապես 225 կիլոմետր հյուսիս-արևմուտք։
1980 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1], որպես «մուսուլմանական բերդաքաղաքի վավերական պատկեր»։
Քաղաքը ներառում է 7 կիլոմետր երկարությամբ պարսպաշար։ Այն ներառում է չորս բնակելի համալիրներ և Ալժիրում կառուցված ամենամեծ մզկիթը։ Վերջինս ճարտարապետորեն նման է Կայրուանի Մեծ Մզկիթին (Թունիս)։
Պեղումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ թանկարժեք քարերը, մետաղադրամները, վկայում են Համմադ տոհմի կառավարության օրոք քաղաքակրթության բարձր մակարդակի մասին։ Էմիրի պալատը, որը հայտնի է որպես Դալ ալ-Բահր, ներառում է երեք առանձին բնակարաններ, որոնք առանձնացված են այգիներով և տաղավարներով։
Դար ալ-Բահր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դար ալ-Բահր պալատը այդպես է կոչվել ուղղանկյուն լողավազանի համար, որն ունի մոտավորապես 47-67 մետր երկարություն։ Լողավազանը շրջապատված է սյունաշարով, մուտքը՝ արևելյան կողմից է։ Պալատական համալիրից դուրս, քաղաքի արևելյան կողմում եղել են այգիներ, շուրջ 100 մետր խորությամբ։ Այգիները խորապես ուսումնասիրված չեն հնագետների կողմից, թեև հայտնաբերվել են մի շարք դեկորատիվ շատրվաններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը կառուցվել է 1007 թվականին, Ալժիրի հիմնադիր Բուլուգին Իբն Զիրիի որդի՝ Համմադ իբն Բուլուգինի կողմից։ Քաղաքը դարձավ Համմադիդ Բերբերների մայրաքաղաքը, որը 1017 թվականից պաշարեց Զիրիդը։ 1152 թվականին մասամբ ավերվել է Ալ-Մոհադների կողմից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենի Համմադ ամրոց» հոդվածին։ |
| ||||||


