Բենեֆիս, (ֆր.՝ benefice՝ օգուտ, շահ), ներկայացում, որի հասույթը լրիվ կամ մասամբ (կիսաբենեֆիս) հատկացվում էր մեկ կամ մի քանի դերասանների՝ բենեֆիցիանտների։ Առաջին բենեֆիսները կատարվել են Ֆրանսիայում1735 թվականին, Ռուսաստանում՝ 1783 թվականից[1]։ Բենեֆիցիանտն ինքն էր ընտրում բենեֆիսային պիեսը՝ հաջողություն ունեցած իր դերակատարումը և ներկայացման շահութաբերությունը նկատի առնելով։ Խորհրդային Միությունում վերացվել է 1925 թվականից[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 390)։