Բենեֆիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բենեֆիս, ( ֆր.՝ benefice՝ օգուտ, շահ), ներկայացում, որի հասույթը լրիվ կամ մասամբ (կիսաբենեֆիս) հատկացվում էր մեկ կամ մի քանի դերասանների՝ բենեֆիցիանտների։ Առաջին բենեֆիսները կատարվել են Ֆրանսիայում 1735 թվականին, Ռուսաստանում՝ 1783 թվականից։[1] Բենեֆիցիանտն ինքն էր ընտրում բենեֆիսային պիեսը՝ հաջողություն ունեցած իր դերակատարումը և ներկայացման շահութաբերությունը նկատի առնելով։ Խորհրդային Միությունում վերացվել է 1925 թվականից։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 32-33 — 208 էջ. — 5000 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png