Բացված գիրք (հուշարձան)
Բացված գիրք (հուշարձան) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2002 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Սանկտ Պետերբուրգ |
«Բացված գիրք» հուշարձան (ռուս.՝ Памятник «Раскрытая книга»), հուշանշան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Համալսարանի առափնյա փողոցում, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շենքի դիմաց։ Հուշարձանի մյուս անվանումն է «Ուղերձ դարերի միջով» (ռուս.՝ «Послание через века»)։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի հոկտեմբերի 25-ին, քաղաքի 300-ամյա հոբելյանի և Վասիլիի կղզու շրջանի 265-ամյակի տոնակատարությունների նախօրեին[1]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի նախագծի հեղինակներն են Ռուսաստանի նկարիչների միության վարչության անդամ Էվելինա Սոլովյովան, ճարտարապետ Օլեգ Ռոմանովը, արվեստաբան Աբրամ Ռասկինը[2] և «Վերածնունդ» արտադրական միավորումը։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը պատրաստված է գորշ գրանիտից 365х240х90 սմ չափերի բացված գրքի տեսքով, որի էջերին փորագրված է հատված Ալեքսանդր Պուշկինի «Պղնձե հեծյալ» պոեմից։ Մեջբերման վերջում բանաստեղծի ստորագրությունն է[2]։ Քաղաքում շատ բաներ են կապված Պուշկինի հետ։ Գիրքը պատահականորեն չէ բացված. այն նման է երկխոսության հրավերի[3]։
Գիրքն առանց պատվանդանի է, ինչը հուշարձանը դարձնում է մոտ և մատչելի։ Հուշարձանը պատրաստված է գրանիտից, որը շատ ամուր նյութ է։ Քարի ընտրությունը պատահական չէ. Սանկտ Պետերբուրգի եղանակային պայմանները յուրահատուկ են, իսկ գրանիտի հատկություններն այնքան բացառիկ են, որ հուշարձանը կգոյատևի առնվազն 500 տարի[3]։
Գաղափարի հեղինակ արվեստաբան Ա. Գ. Ռասկինը կարծում է, որ այս հուշարձանը Նևայի ափերին կանգնած քաղաքին շատ համապատասխան է։ Գիրքը խորհրդանշում է բարձր մշակույթը, գիտելիքները և իմաստությունը։ Այս բոլոր հատկությունները բնորոշ են Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգին։ Հենց այդ պատճառով հուշարձանն ընտրվել է որպես նվեր քաղաքի 300-ամյակին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Раскрытая книга на Университетской набережной
- ↑ 2,0 2,1 2,2 «Памятник «Послание через века»». Վերցված է 2018 Ապրիլ 11-ին.
- ↑ 3,0 3,1 «Памятник книге в Санкт-Петербурге».