Բաչատանգո
Բաչատանգո (անգլ.՝ Bachatango) դոմինիկյան բաչատայի և արգենտինական տանգոյի միաձուլումից առաջացած ժամանակակից պարային ոճ։ Պարը բնութագրվում է ազդրի և մարմնի զգայական շարժումներով։ Պարային զույգերը պարում են փակ դիրքում, որտեղ կնոջ աջ ազդրը հպվում է տղամարդու աջ ազդրին, միաժամանակ օգտագործելով լատինական ոճի պարերին բնորոշ ձեռքի դիրքեր։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաչատա երաժշտության ճանաչմանը զուգահեռ աշխարհի տարբեր ծայրերում պարողները հիմնվել էին բաչատայի ռոմանտիկ կողմի վրա՝ արտահայտելով իրենց կիրքը նոր եղանակներով։ 2002 թվականին, երբ բաչատան սկսեցին հեռարձակել ռադիոյով ամբողջ աշխարհում, պարողները սովորեցին պարի հիմնական չորս քայլերը և սկսեցին մշակել՝ կարծելով, որ կարտահայտեն իրենց կիրքը։
Մոտ 2005 թվականին բաչատան խառնվում է տանգոյի հետ՝ ստեղծելով երաժշտության և պարի նոր ոճ՝ բաչատանգո։ Դեռևս 1981 թվականից ի վեր Գրեյս Ջոնսի «I've seen that face before»-ը` Աստոր Պիացոլայի «libertango» երգի նոր տարբերակը, համարվում էր բաչատանգոյի առաջին տարբերակը[1]։ Չնայած, որ պարային ոճն օգտագործում է բաչատա երաժշտություն, այն հազվադեպ է պարվում բաչատա պարողների և արգենտինական տանգոյի պարողների շրջանում, ինչպես նաև Դոմինիկյան Հանրապետությունում։ Ոճի արագ առաջընթացով այն այժմ պարում են բաչատայի մրցումներում ամբողջ աշխարհով։
Լատինական պարային ստուդիաներից շատերը և փառատոները առաջարկում են բաչատանգոյի հավաքույթներ։ ԱՄՆ-ի հարավ-արևելքում, Ատլանտա Բաչատա փառատոնը և Unity of Dance Festival-ը Օռլանդո քաղաքում, Ֆլորիդա, առաջարկում են բաչատանգոյի հավաքույթներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bachatabrno.com/history/ Բաչատայի պատմություն