Բանհադոս դե Իգուապե էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանհադոս դե Իգուապե էկոլոգիական կայան
Estaco Ecológica dos Banhados de Iguape
Տեսակէկոլոգիական կայան
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՍան Պաուլու
Բանհադոս դե Իգուապե էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Բանհադոս դե Իգուապե էկոլոգիական կայան

Բանհադոս դե Իգուապե էկոլոգիական կայան (պորտ.՝ Estaco Ecológica dos Banhados de Iguape), էկոլոգիական կայան Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։ Պաշտպանում է մանգլենիների ճահճուտային տարածքը։ 2013 թվականից այն կառավարվում է որպես Ժուրեիա Իտատինս էկոլոգիական կայանի մաս։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանհադոս դե Իգուապե էկոլոգիական կայանն ընդգրկում է հարավում Սան Պաուլուի 16,588.64 հա մանգլենիներով ճահճուտային տարածքը։ Այցելությունները թույլատրվում են միայն բնապահպանական կրթության և գիտական հետազոտությունների նպատակով։ Կայանը ներառում է որոշ տարածքներ Մեծ Բանհանդոյից և Փոքր Բանհանդոյից, որոնք պարունակում են մի քանի վտանգված և էնդեմիկ տեսակներ։ Երկու տարածքները Սերրա դու Բանանալի, Սերրա դոս Իտատինսի և Ժուրեայի զանգվածի կարևոր մասերն են։ Դրանք պարունակում են Ատլանտյան անտառի ընդարձակ տարածքն ու հարակից էկոհամակարգերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանհադոս դե Իգուապե էկոլոգիական կայանը սկիզբ է առնում 1958 թվականին ստեղծված Իտատինս պետական արգելոցից։ 1984 թվականին տարածքը ներառվել է Կանանեա-Իգուապե-Պերուիբի շրջակա միջավայրի պահպանության գոտում։ 1986 թվականին Սերրա դու Մարի Ատլանտյան լանջի բիոտան հայտարարվել է հատուկ պետական պահպանության տարածք։ Էկոլոգիական կայանը ստեղծվել է նահանգի նահանգապետի 2006 թվականի մարտի 30-ի 50.664 որոշմամբ՝ ապահովելու բուսական, կենդանական աշխարհի, տեսարժան գեղեցկության և ծովային ու ցամաքային էկոհամակարգերի ամբողջական պաշտպանությունը։ Բաղկացած էր երեք հատվածներից, որոնք հարում էին Ժուրեիա Իտատինս էկոլոգիական կայանին[1]։

2006 թվականի դեկտեմբերի 12-ին Ժուրեիա Իտատինս էկոլոգիական կայանը սահմանող օրենքը փոփոխվեց՝ որոշ ոլորտներ բացառելու և վերադասակարգելու նպատակով։ Ձևավորվեց Ժուրեիա Իտատինս Մոզաիկը և նոր կազմաձևում Բանհադոս դե Իգուապեն ինտեգրվեց Ժուրեիա Իտատինս էկոլոգիական կայանի հետ[1]։ Մոտ 110,000 հա տարածքով Մոզաիկը ներառում էր նաև Իտունգուսու և Պրելադո պետական պարկերը, Իլհաս դու Աբրիգու վայրի բնության ապաստարանը, Բարրա դու Ունա ու Դեսպրայադո կայուն զարգացման արգելոցները։

2009 թվականին Մոզաիկի գործունեությունը դադարեցվեց և տարածքը կրկին կառավարվեց որպես էկոլոգիական կայան։ 2013 թվականի ապրիլի 8-ի 14982 օրենքը կրկին վերասահմանեց Ժուրեիա էկոլոգիական կայանի տարածքը` վերստեղծելով մյուս պահպանության միավորները, համանուն Մոզաիկը և կրկին ներառելով 2136 հա Բանհադոյի տարածքը ու 14428 հա Բանհադո Գրանդեն՝ Ժուրեիա Իտատինս էկոլոգիական կայանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 [1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ESEC dos Banhados do Iguape (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-07-22-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)