Բամահանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բամահանե (եբրայերեն՝ במחנה‎ թարգ.՝ «ռազմաճամբարում»), Իսրայելի պաշտպանության բանակի եբրայերեն շաբաթական հանդես։ Առաջին անգամ հրատարակել է Հագանա ռազմական կազմակերպությունը 1934 թվականին և նույն շաբաթական ֆորմատով լույս է տեսնում առ այսօր։

Չնայած պաշտոնապես հանդես ենթարկվում է Իսրայելի պաշտպանության բանակի անձնակազմի վարչության կրթության և երիտասարդության ստորաբաժանմանը, այն անկախ հրատարակություն է (ինչը անսովոր է նման կարգավիճակի համար) և մինչև 2006 թվականը չէր գրաքննվում է Պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից։ Որպես արդյունք, հանդեսի բովանդակությունը գնալով դառնում էր քննարկումների առարկա և այդ պատճառով 2001 մայիսին ԻՊԲ Անձնակազմի վարչության պետ բրիգադային գեներալ Էլազար Շտերնը որոշում է կայացրել այն փակել, ինչի, սակայն, տեղի չի ունեցել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]