Բահրամ բեկ Ախունդով
Բահրամ բեկ Ախունդով | |
---|---|
Ծնվել է | 1861 |
Ծննդավայր | Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1932 |
Մահվան վայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Բահրամ բեկ Ախունդով (ադրբ.՝ Bəhram bəy Axundov, 1861, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1932, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանցի բժիշկ, Ֆրանսիայի Լիլի ակադեմիայի շրջանավարտ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բահրամ բեկ Միրզա Ջաֆար բեկ օկլի Ախունդովը ծնվել է 1861 թվականին։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը, ապա՝ գիմնազիան։ 1893 թվականին ընդունվել է Ֆրանսիայի Լիլի ակադեմիայի խառը գիտությունների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բ.Ախունդովը ավարտել է ասպիրանտուրան 1896 թվականին։ Նա ուսումը շարունակել է նույն ակադեմիայի բժշկական ֆակուլտետում և ստացել բժշկագիտության դոկտորի դիպլոմ։ 1904 թվականին Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետում քննությունը հաջողությամբ հանձնած Բահրամ բեյին տրվել էր «Լեքար» մականունը[2]։
Բահրամ բեկ Ախունդովը եղել է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր։ Մինչ հեղափոխությունը որպես բժիշկ աշխատել է Բաքվի բուժհաստատություններում, Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ հանրապետության Սովնարկոմում, իսկ 1920-1925 թվականներին՝ ապահովագրական պետական վարչությունում։
Բահրամ բեկ Ախունդովը մահացել է 1932 թվականին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բահրամն Բեկ ամուսնացել է Սելթանաթ Խանումի հետ։ Ունեցել է որդի Ալի բեկ անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բահրամ բեկ Ախունդով
- ↑ Адрес-календарь Азербайджанской Республики. — Баку, 1920. — С. 271
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ənvər Çingizoğlu, Axundovlar, "Soy" dərgisi, 10 (18), 2008.
- Анвaр Чингизoглы. Ахундoвы. В сборнике: Гeнeaлoгия нaрoдoв Кaвкaзa. Трaдиции и сoврeмeннoсть. Влaдикaвкaз. 2010. ст. 271–287.