Բակե-ձորի
Բակե-ձորի (ճապ.՝ 化け草履), ցուկումոգամի ճապոնական բանահյուսությունում, հին սանդալի ոգի։ Այս արարածը ճապոնական ավանդական ծղոտե սանդալները վերածում է ձորիի (արտաքին տեսքով հիշեցնում է թերթաքար)՝ հնությամբ մի քանի հարյուր տարվա (հիմնականում մոռացված պահարանում), եթե տերերը վատ են հետևում իրենց կոշիկներին։ Բակե-ձորին պատկերվում էր որպես երկու ձեռքանի և երկու ոտնանի սանդալ, որը միայն մեկ աչք ունի։ Կենդանացած սանդալը գիշերը թափառում է տնով մեկ, երգում հիմար երգեր և գոռում. «Կարարին, կորորին, կանկորորի՜ն։ Մանագու միցու նի հա նինմաի։ Երեք աչք, երեք աչք և երկու ատամ» (ճապ.՝ カラリン、コロリン、カンコロリン、まなぐ三つに歯二ん枚?)։ Երգը, հավանաբար, ծառայում է որպես հիշեցում և ծաղր մեկ այլ ճապոնական կոշիկի՝ փայտե գետա սանդալի, որը քայլելիս նմանատիպ ձայներ է արձակում, ինչպես նաև ունի երեք աչք (անցքերը՝ առաջացած փոկից) և երկու ատամ (փայտե գլխիկները ներբանի տակացուի վրա)[1][2]։
Բակե-ձորիի արտաքին տեսքի նախատիպը երևի թե Զորին է՝ ավանդական սանդալները, որոնք պատրաստվում էին բրնձի հյուսված ծղոտներից[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Masaharu Takemura: ろくろ首考:妖怪の生物学. Bungei-sha, Tokyo 2002, ISBN 4835546350, p. 89-91.
- ↑ 2,0 2,1 Michaela Haustein: Mythologien der Welt: Japan, Ainu, Korea. ePubli, Berlin 2011, ISBN 3844214070, p. 9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (անգլ.) Bakezōri entry at obakemono.com
- (ճապոներեն) アダム・カバット 『ももんがあ対見越入道 江戸の化物たち』 講談社, 2006, стр. 236. ISBN 978-4-06-212873-5.
- (ճապոներեն) 湯本豪一 『百鬼夜行絵巻 妖怪たちが騒ぎだす』 小学館〈アートセレクション〉, 2005, стр. 37. ISBN 978-4-09-607023-9.
- (ճապոներեն) 水木しげる 『妖鬼化』5、Softgarage, 2004, стр. 51. ISBN 978-4-86133-027-8.
- (ճապոներեն) Տեղեկություն Բակե-ձորիի մասին yokai.com կայքում