Jump to content

Բալլադ օձերի և երգող թռչունների մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալլադ օձերի և երգող թռչունների մասին
գրական ստեղծագործություն Խմբագրել Wikidata
Հիման վրաՔաղցած խաղեր Խմբագրել Wikidata
ՇարքՔաղցած խաղեր Խմբագրել Wikidata
Արվեստի ձևվեպ Խմբագրել Wikidata
Ժանրգիտական ֆանտաստիկա, արկածային Խմբագրել Wikidata
ՀեղինակՍյուզան Քոլլինս Խմբագրել Wikidata
ՀրատարակիչScholastic Corporation Խմբագրել Wikidata
Հրատարակման վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Լեզուանգլերեն Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ19 Մայիսի 2020 Խմբագրել Wikidata
Էջերի քանակ624 Խմբագրել Wikidata
ԿերպարներCoriolanus Snow Խմբագրել Wikidata

«Բալլադ օձերի և երգեցիկ թռչունների մասին» (անգլ.՝ The Ballad of Songbirds and Snakes), ամերիկացի գրող Սյուզան Քոլինզի վեպը, որը «Քաղցած խաղեր» եռերգության փրիքվելն է, այն առաջին անգամ հրապարակվել է 2020 թվականի մայիսի 19-ին։ Այն տեղի է ունենում «Քաղցած խաղեր»-ի իրադարձություններից 64 տարի առաջ՝ 10-րդ «Քաղցած խաղեր»-ի ժամանակ։ Սյուժեն կենտրոնանում է դեռահաս Կորիոլանուս Սնոուի՝ Պանեմի ապագա նախագահի պատմության վրա, որը 10-րդ սոված խաղերում դառնում է 12-րդ թաղամասից մի աղջկա դաստիարակը[1]։

2023 թվականին թողարկվել է գրքի կինոադապտացիան՝ «Քաղցած խաղեր։ Երգեցիկ թռչունների և օձերի բալլադը» ֆիլմը[2]։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսականների ագրեգատոր Book Marks-ում գիրքն ստացել է ընդհանուր առմամբ «դրական» վարկանիշ՝ հիմնված 19 գրախոսականների վրա[3]։ The Guardian-ը գովաբանել է գիրքը գրելով, որ «Քոլինզի ընկերության, դավաճանության, իշխանության և ճնշումների թեմաները, ինչպես նաև ծաղրականների և Կապիտոլիումի պատմության մասին գիտելիքների ավելացված շերտերը կուրախացնեն և կհուզեն»[4]։ Time- ի գրախոսը նշել է, որ Քոլինզը ամենից շատ փայլում է[5], երբ «հյուսում է հրապուրիչ մանրամասներ, որոնք խորություն են հաղորդում օրիգինալ շարքի սարսափ աշխարհին»։ Վեպը բարձր է գնահատվել նաև Kirkus Reviews-ի կողմից[6]։

The Daily Telegraph-ը քննադատել է «Բալլադը» որպես «ոչ ամենախոստումնալից սկիզբ»։ Նա ասել է, որ Քոլինզը պետք է «կառչի խիզախ հերոսների և սյուժեի շլացուցիչ շրջադարձերից», իսկ մարդկային հոգեկանի մութ խորքերը «չափազանց շատ են գրողի համար»[7]։ Entertainment Weekly-ի Դարեն Ֆրանիչի համար «Բալլադը» «լուրջ թերություններով նշանակալից աշխատանք է», որը դեռ մտածելու տեղիք է տալիս[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Баллада о певчих птицах и змеях» (ռուսերեն). Голодные игры вики. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  2. «Приквел «Голодных игр» о Кориолане Сноу выйдет в 2023 году». Союз (ռուսերեն). 2022 թ․ ապրիլի 29. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Book Marks reviews of The Ballad of Songbirds and Snakes (a Hunger Games Novel) by Suzanne Collins». Book Marks. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  4. Womack, Philip (2020 թ․ մայիսի 19). «The Ballad of Songbirds and Snakes review – a sleek Hunger Games prequel». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  5. «The 'Hunger Games' Prequel Adds New Dimensions to President Snow». Time. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  6. «The Ballad of Songbirds and Snakes». Kirkus Reviews.
  7. Goldsbrough, Susannah (2020 թ․ մայիսի 19). «The Ballad of Songbirds and Snakes by Suzanne Collins, review: less Hunger Games, more sixth-form philosophy». The Daily Telegraph. ISSN 0307-1235. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  8. «Your highly-anticipated review of the 'Hunger Games' prequel book». Entertainment Weekly. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.