Jump to content

Բազմաբևեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմաբևեռ, ֆիզիկական օբյեկտ, որի հետազոտման համար նրա որոշ թվով հանգույցները (բևեռները) անջատվում են։ Անջատված հանգույցներն անվանում են անկախ։ Բազմաբևեռ սիմվոլիկ պատկերվում է «արկղի» տեսքով։ Բազմաբևեռ հասկացությունը ծագել է էլեկտրատեխնիկայում։ Այստեղ դիտարկվել են գծային պասիվ երկ- և քառաբևեռներ։

Պարզագույն երկբևեռի օրինակ է օհմական դիմադրությունից () և կոնդենսատորից () կամ ինքնինդուկցիայի կոճից () կազմված համակարգը, որի վարքը բնութագրվում է երկու մեծությունների՝ հոսանքի և լարման կախվածությամբ։

Քառաբևեռի օրինակ է էլեկտրական զտիչը կամ երկար գծի հատվածը։ Այս դեպքում քառաբևեռը բնութագրվում է 4 մեծություններով՝ ։ Գծային էլեկտրական շղթաների և համակարգերի տեսությունում բազմաբևեռ ռեժիմը որոշվում է անկախ հանգույցներին վերաբերող կոմպլեքս լարումների () և հոսանքների () մեծություններով։ Այդ մեծությունների միջև կապերը որոշվում են բազմաբևեռի հետևյալ հավասարումներով՝ , որտեղ –ը բազմաբևեռի անկախ հանգույցների ինդեքսներն են, -h՝ բազմաբևեռի կոմպլեքս հաղորդականությունները նրա անկախ հանգույցների նկատմամբ, -ն, -ն՝ ակտիվ և ռեակտիվ հաղորդականությունները։ Օգտագործվում են նաև բազմաբևեռի տեսքի հավասարումները, որտեղ -ն բազմաբևեռի կոմպլեքս դիմադրություններն են նույն հանգույցների նկատմամբ, -ը՝ ակտիվ և ռեակտիվ դիմադրությունները։ մեծությունները բազմաբևեռի հիմնական պարամետրերն են։ Բազմաբևեռի ռեժիմը բնութագրվում է նաև նրա անկախ հանգույցների ակտիվ () և ռեակտիվ () հզորություններով, որոնք որոշվում են հետևյալ բանաձևերով՝ , որտեղ -ը կոմպլեքս հոսանքի () համալուծ մեծություն է։ Բազմաբևեռի տեսությունը լայնորեն օգտագործվում է էներգահամակարգերի հաստատված ռեժիմների և անցումային պրոցեսների հաշվարկներում, իսկ նրա պարամետրերը՝ էլեկտրաէներգահամակարգերի կայունության հաշվարկներում, ինչպես նաև բարդ համակարգերի օպտիմացման և կառավարման խնդիրներում։ Ավտոմատ կառավարման և ինֆորմացիայի հաղորդման տեսություններում օգտագործվում են քառաբևեռներ, վեցաբևեռներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 211