Բաենայի էգ առյուծը
Բաենայի էգ առյուծը | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' | |
նյութ | կրաքար |
բարձրություն | 51 սմ |
լայնություն | 95 սմ |
խորություն | 26 սմ |
ստեղծվել է | Մ. թ. ա. 6-րդ դար |
Բաենայի էգ առյուծը (իսպ.՝ Leona de Baena), Մ.թ.ա. 6-րդ դարի կրաքարե իբերիական քանդակ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնաբերվել է Cerro del Minguillar հնագիտական վայրում, Բաենա քաղաքի (Կորդովայի շրջան, Անդալուսիա, Իսպանիա) շրջակայքում, որտեղ հայտնաբերվել են իբերո-հռոմեական Իպոնուբա քաղաքի ավերակները։
Քանդակում ներկայացված է պառկած ու սպառնացող առյուծ, որը, հավանաբար, եղել է թաղման ծիսակարգի հուշարձան, այլաբանորեն՝ պահապան։
Քանդակը ցուցադրվում է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանում 20418 համարի ներքո։ Քանդակի բրոնզե վերարտադրությունը գտնվում է Բաենայի Plaza Palacio-ում[1][2]։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրաքարե առյուծակերպ հնաոճ քանդակն ունի 51 սմ բարձրություն, 95 սմ երկարություն և 26 սմ լայնություն։