Բադենի պետական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադենի պետական թատրոն
Badisches Staatstheater Karlsruhe
Թատրոնի շենքը
Տեսակբազմաճյուղ թատրոն և թատերական կազմակերպություն
ՏնօրենՊետեր Շպուլեր
Երկիր Գերմանիա[1][2]
Գտնվելու վայրըԿարլսրուե, Գերմանիա
Հիմնադրման ամսաթիվ1808 թ
Նախկին անվանումներՊալատական թատրոն (Großherzoglichen Hoftheater, 1810)
Գեղարվեստական ղեկավարՅան Լինդերս
Գլխավոր բալետմեյստերԲիրգիտ Կայլ
Կայքstaatstheater.karlsruhe.de
 Badisches Staatstheater Karlsruhe Վիքիպահեստում

Բադենի պետական թատրոն (գերմ.՝ Badisches Staatstheater Karlsruhe), թատրոն Կարլսրուեում։ Հիմնադրվել է 1808 թվականին։ Թատրոնն այժմյան տեսքը՝ 2 հանդիսասրահով, ձեռք է բերել 1975 թվականին՝ Հելմուտ Բետցների նախագծով։ Մեծ հանդիսասրահն ունի 1002 տեղ, փոքրը՝ 330։ Թատրոնի շենքի կենտրոնական մուտքի մոտ տեղադրված է քանդակագործ Յուրգեն Գյորցի աշխատանքներից մեկը։

Թատրոնում միաժամանակ բեմադրվում են մի քանի տեսակ ներկայացումներ՝ օպերային, բալետային ներկայացումներ, ինչպես նաև թատերական պիեսներ և մյուզիքլներ։ Թատրոնի կազմի մեջ են մտնում նաև Բադենի պետական նվագախումբը և Բադենի պետական օպերային երգչախումբը։

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը կառուցվել է 1808 թվականին Կարլսրուեի ամրոցից ոչ հեռու քաղաքային ճարտարապետ Ֆրիդրիխ Վայնբրենների ղեկավարությամբ։ 1810 թվականին այն վերանվանվեց Պալատական թատրոն (Großherzoglichen Hoftheater)։

1847 թվականի փետրվարի 28-ին թատրոնի շենքում հրդեհ սկսվեց։ Ստեղծված խառնաշփոթի պատճառով հանդիսատեսների մի մասը չի կարողացել դուրս գալ շենքից։ Մահացել է 63 մարդ։ Շենքից դուրս գալու համար հիմնական խոչընդոտը ստեղծել են դռները, որոնք դեպի ներս էին բացվում, ոչ թե դեպի դուրս։ Շենքը այրվում է, քանի որ կառուցված էր դյուրավառ նյութերից։

Թատրոնի երկրորդ շենքը կառուցվեց 1853 թվականին պալատական ճարտարապետ Հենրիխ Հյուբշի վերահսկողությամբ։ 1944 թվականին շենքը ավերվել է Դաշնակից պետությունների կոալիցիայի բանակի օդային ռմբակոծության հետևանքով։ Այժմ թատրոնի տեղում գտնվում է Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը։

Թատրոնի շենքի այժմյան նախագիծը ավարտվել է 1964 թվականին, իսկ բացումը տեղի է ունեցել 1975 թվականին։

Հուշարձան նվիրված թատրոնի 1847 թ հրդեհի ժամանակ մահացածների հիշատակին

1977 թվականից սկսած թատրոնում անց են կացվում «Հենդելի օրեր»-ը, իսկ 1985 թվականից՝ ամենամյա «Հենդելի փառատոնը», որը տեղի է ունենում փետրվարի 23-ին՝ կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ծննդյան օրը։ Այդ ժամանակ թատրոնում բեմադրվում են կոմպոզիտորի ստեղծագործությունները։

2002-2011 թթ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է դառնում Ակիմ Թորվալդը, 2011-2012 թթ նրա գործը շարունակում է Պետեր Շպուլերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադենի պետական թատրոն» հոդվածին։