Բագրատիոն-Դավիթիշվիլիներ
Բագրատիոն-Դավիթիշվիլիներ, վրացական ազնվականական տուն, Բագրատունիների Կախեթյան ճյուղի թագավորական հարստության կրտսեր տան ներկայացուցիչներ։ Կախեթյան ճյուղը սկսվում է Գեորգի VIII- ից (վրացական միասնական թագավորության վերջին և Կախեթի առաջին թագավոր)։ Նրանց նախնիները սերվել են Կախեթի իշխան Դավիթից, ում հայրը՝ Դիմիտրին, կուրացվել էր եղբոր՝ Գորգիի կողմից, որը մինչև այդ սպանել էր թագավոր Ալեքսանդր I-ին՝ Դավիթի հորը, և հափշտակել գահը։ Բագրատիոն-Դավիթիշվիլին Կախեթից փախել էր վրացական հարևան թագավորություն՝ Քարթլի, որտեղ հաստատվել էր որպես իշխանական ընտանիք։ Երբ Վրաստանը բռնակցվել էր Ռուսաստանին, իշխանական տունը, ի դեմս Սողոմոն Բագրատունի Դավիթիշվիլու, հաստատվել է Ռուսաստանում, և հիմնվել էր Բագրատունի (Բագրատիոն) Դավիդովների ազնվականական տունը։ Royal Ark: Georgia.The Bagration Dinasty Kakheti.Accessed on April 3, 2007